“Պետությունը միշտ բիզնեսի կողքին կլինի”,- հայտարարել է Հայաստանի նախագահը

29.05.2008 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է##, որ “պետությունը միշտ բիզնեսի կողքին կլինի”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, երկրի ղեկավարը հավաստիացրել է միջին եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ սկսնակ բիզնեսմեններին, որ “պետությունը միշտ նրանց կողքին կլինի”:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այսօր պետության եւ ձեռնարկատետերի միջեւ փոխադարձ վստահության խնդիր կա: “Այսուհետ աշխատանքի գնալով, հարկային եւ մաքսային ծառայությունների աշխատակիցը պետք է գիտակցի, որ գնում է ծառայություններ մատուցելու բիզնեսին, եւ ոչ ավելին: Նրանց, ում այս մոտեցումը դուր չի գա, մենք կփոխարինենք նոր կադրերով”,- հայտարարել է Հայաստանի նախագահը:

Նրա խոսքերով, “փոխադարձ վստահության մթնոլորտը ոչ թե ժամանակավոր երեւույթ կլինի, այլ` աշխատաոճ”: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր ձեռնարկատեր ի դեմս հարկային ու մաքսային ծառայողի պետք է տեսնի իր գործընկերոջը:

“Իհարկե, դա անմիջապես տեղի չի ունենա, անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք, բայց հավատացնում եմ, որ մենք կհասնենք մեր նպատակակետին”,- հայտարարել է հանրապետության ղեկավարը:

Նա կոչ է արել ձեռնարկատերերին աշխատել հարկային օրենսդրության շրջանակներում եւ չփորձել թաքցնել իրենց եկամուտները: Սերժ Սարգսյանը նկատել է, որ ոչ մի բիզնես չի կարող հաջող գոյատեւել, եթե երկրում լուծված չլինեն սոցիալական ապահովության, կրթության ու առողջապահության խնդիրները:

Դիտում՝ 4790
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW