IDBank-ը դիմում է պատերազմական գործողությունների մասնակից իր հաճախորդներին

04.03.2021 | 20:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank

IDBank-ը պատերազմական գործողություններին մասնակից իր հաճախորդներին խնդրում է մինչեւ սույն թվականի մարտի 31-ը բանկ ներկայացնել դիմում եւ պատերազմին մասնակցելու վերաբերյալ զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանք՝ մինչ այս դրանք ներկայացրած չլինելու դեպքում։

«Բանկը պատերազմական գործողությունների մասնակիցներին, անհետ կորած եւ վիրավորում ստացած հաճախորդներին անհատական մոտեցում է ցուցաբերում՝ հնարավորինս մեղմելու ֆինանսական եւ այլ դժվարությունները։ Բանկի ողջ անձնակազմը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտում՝ 9153

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW