Ռուսաստանի օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչեւ ապրիլի 1-ը ներառյալ: ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել վերջերս ներդրված հավելվածի միջոցով Հայաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան:«Կորոնավիրուսի բացասական ՊՇՌ-թեստի առկայությունը պարտադիր պահանջ է Հայաստանից Ռուսաստան մեկնողների համար։ Հարկավոր է ներբեռնել «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը։ Հավելվածում հաստատվում եւ նշվում է օգտատիրոջ կողմից ՊՇՌ թեստավորում անցնելու հանգամանքը եւ արդյունքը»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1983