Բրիտանական բանկերը միակարծիք չեն գրասենյակների կրճատման հարցում

01.03.2021 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեծ Բրիտանիա #բանկեր #գրասենյակներ
Մեծ Բրիտանիայի բանկերի մի մասը հայտարարել է գրասենյակային տարածքների կրճատման մասին համավարակից հետո աշխատակիցների հեռավար աշխատանքի անցնելու պատճառով: Այնուամենայնիվ, ներդրումային բանկերին դուր չի եկել աշխատանքի այս ռեժիմը, գրում է Frank Media-ն:

Lloyds բանկային խումբը նախատեսում է մինչեւ 2023թ․ 20%-ով կրճատել իր գրասենյակային տարածքները: Metro Bank-ը մտադիր է հրաժարվել իր գրասենյակների շուրջ 40%-ից:

HSBC- ն ու Standard Chartered-ը, որոնք տեղակայված են Մեծ Բրիտանիայում, սակայն ուղղված են ասիական շուկաներին, նույնպես կհրաժարվեն որոշ տարածքներից. առաջինը՝ 40%-ով հաջորդ մի քանի տարիների ընթացքում, երկրորդն՝ ավելի քան 30%-ով հաջորդ 3-4 տարվա ընթացքում: Նախորդ տարվա վերջին StanChart-ը հայտարարել էր, որ պատրաստվում է մինչեւ 2023թ․ ճկուն աշխատանքային ժամկետացանկ առաջարկել ամբողջ աշխարհում իր աշխատակիցների 90%-ի համար:



Խոշոր ներդրումային բանկերը, որտեղ գրասենյակային աշխատանքը նորմա էր համարվում համավարակից առաջ, չեն կիսում գործընկերների լավատեսությունը հեռավարի վերաբերյալ: «Սա նոր նորմ չէ: Սա թյուր կարծիք է, որը մենք պատրաստվում ենք շտկել որքան հնարավոր է շուտ»,- ասել է Goldman Sachs-ի գլխավոր գործադիր տնօրեն Դեյվիդ Սոլոմոնը:

Անցած տարի Barclays-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջես Սթեյլին հայտարարել էր, որ շուտով կավարտվի այն ժամանակը, երբ 7 հազ․ աշխատակից ամեն օր գալիս է բանկի կենտրոնակայան: Իսկ հիմա նա խոստովանում է, որ Մեծ Բրիտանիայում երկարատեւ երրորդ կարանտինը բացահայտեց տանից աշխատելու թերությունները, ինչի կապակցությամբ բանկը չի փակի մեծ գրասենյակները:

Բրիտանացի փորձագետները հաշվարկել են, որ 2020թ․ Լոնդոնի կենտրոն գործավարների աշխատանքի մեկնելու ճանապարհածախսը կազմել է £1,9 մլրդ, կամ $2,7 մլրդ:

Գրասենյակների կրճատման միտումը սկսվել էր համավարակից շատ առաջ: 2007-2009թթ․ ճգնաժամից հետո բանկերը ձգտում էին օպտիմալացնել ծախսերը: Ներկայիս ճգնաժամն ուժեղացրել է այս միտումը: Օրինակ, անցած ամռանը NatWest-ը փակեց Լոնդոնի հյուսիսում գտնվող իր տեխնոլոգիական կենտրոնը:

Մեկ այլ կարեւոր միտում․ իրենց գրասենյակները պահպանող բանկերը նախընտրում են համատեղ աշխատանքի եւ հանգստի համար նախատեսված տարածքներ՝ ակնկալելով ավելի մեծ արդյունավետություն: Առանձին սեղանների փոխարեն տեղադրվում են ընդհանուր սեղաններ, գրասենյակներում հայտնվում են սուրճ պատրաստող սարքեր, այգիներ, գրադարաններ, ասում է Arcadis-ի ներկայացուցիչը։
Դիտում՝ 2667
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW