ՀԲՄ-ը “Բանկային գործարար վարվելակերպի կանոնագիրք” է հրատարակել

26.05.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) “Բանկային գործարար## վարվելակերպի կանոնագիրք” է հրատարակել:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կանոնագրքում տեղ գտած սկզբունքները կարգավորում են բանկի գործունեությունը, ինչպես նաեւ բանկի աշխատակիցների ու հաճախորդների հարաբերությունները:

Ելույթ ունենալով մայիսի 24-ի դիլիջանյան համաժողովի ընթացքում կանոնագրքի շնորհանդեսին ` ՀԲՄ նախագահ Էմիլ Սողոմոնյանը տեղեկացրել է, որ “մայիսի 21-ի ՀԲՄ նիստին մասնակցող բանկերը հայտարարել են, որ իրենց գործունեության ընթացքում կղեկավարվեն այս կանոնագրքով”:

“Հայաստանի բանկային համակարգի զարգացումը թելադրում է դրանում գործարար վարվելակերպի ընդհանուր կանոնների ներդրման անհրաժեշտություն”,- ասել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

Նրա խոսքերով, կանոնագրքի կազմման ընթացքում ուշադրության են արժանացել կոնֆլիկտային իրավիճակները, որոնք առավել հաճախ են պատահել Հայաստանի ֆինանսական կառույցներում:

ՀԲՄ գործադիր տնօրենը նշել է, որ կանոնագրքի նպատակներից է բանկային համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելը, ինչպես նաեւ Հայաստանի ֆինանսական կառույցների միջեւ առողջ մրցակցություն ձեւավորելը:

Դիտում՝ 7460

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW