Նախարար. 2020թ. 1-ին կիսամյակում $ 7,7 մլրդ պետական պարտք ենք ունեցել

26.02.2021 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ատոմ Ջանջուղազյան #պետբյուջե #պետական պարտք
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր հայտնել է, որ Հայաստանում 2020-ի առաջին կիսամյակում պետբյուջեի ծախսերը կազմել են շուրջ 766 մլրդ դրամ, որում կապիտալ ծախսերը 46 մլրդ դրա են եղել:  

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը նախարարը նշել է. «2020-ի առաջին կիսամյակում 808 մլրդ դրամ է եղել եկամուտների համար, ճշտված ծրագրով այն կազմել է 733 մլրդ դրամ, իսկ փաստացի կատարողականը եղել է շուրջ 97,7 % կամ 717 մլրդ դրամ»:

Նրա խոսքով՝ամենամեծ կշիռն ընդհանուր եկամուտների մեջ ունեցել են հարկային եկամուտները: Առաջին կիսամյակի ծրագրով հարկային եկամուտների կշիռը ծրագրված է եղել, որ կկազմի շուրջ 94 %, սակայն այն կազմել է մոտ 95 %:

Անդրադառնալով պետական պարտքին՝ Ատոմ Ջանջուղազյանն ասել է. «Մենք ունեցել ենք 7,7 մլրդ դոլար պետական պարտքի մակարդակ՝ արձանագրված կիսամյակի արդյունքներով, որից կառավարության պարտքը եղել է շուրջ 7,24 մլրդ դոլար, իսկ Կենտրոնական բանկինը՝ 475 մլն դոլար: Ընդ որում, կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը կազմել է շուրջ 5,5 մլրդ դոլար»:
Դիտում՝ 2057
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW