ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 2020թ. ՀՆԱ-ի անկումը 2019թ. համեմատ կազմել է 7.6% (6183.74 մլրդ դրամ (ընթացիկ գներով)):ՀՆԱ-ի կառուցվածքի առումով՝ 2020-ին ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել առեւտրին եւ ծառայություններին՝ 53.3%, որին հաջորդել են արդյունաբերությունը (ներառյալ Էներգետիկան)՝ 19.6%, գյուղատնտեսությունը՝ 11.7% եւ շինարարությունը՝ 6.8%:Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում անկումը կազմել է 9.2%: Մասնավորապես, անկում է արձանագրվել մեծածախ եւ մանրածախ առեւտուր. ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգման ոլորտում՝ 11.7%, փոխադրումների եւ պահեստային տնտեսության ոլորտում՝ 33.7%, կացության եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 45.1%, անշարժ գույքի հետ կապված գործունեությունում՝ 14%:Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեությունում անկումը կազմել է 7.2%, վարչարարական եւ օժանդակ գործունեությունում՝ 41.1%, մշակույթի, զվարճությունների եւ հանգիստի ոլորտում՝ 28.4%, սպասարկման այլ ծառայություններ՝ 13.9%: Տնային տնտեսությունների գործունեություն որպես գործատու. տնային տնտեսություններում չտարբերակված ապրանքների եւ ծառայությունների արտադրությունը սեփական սպառման համար՝ 8.3%: Աճ է արձանագրվել տեղեկատվության եւ կապի ոլորտում՝ 6.2%, ֆինանսական եւ ապահովագրական գործունեության ոլորտում՝ 7.8%, պետական կառավարում եւ պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովագրության ոլորտում՝ 15.1%, կրթության ոլորտում՝ 2.1%, առողջապահության եւ բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում՝ 8.4%:Արդյունաբերության ճյուղի կտրվածքով անկումը կազմել է 1.5%: Մասնավորապես, անկում է արձանագրվել մշակող արդյունաբերությունում՝ 3.4%, Էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 3.2%, ջրամատակարարման, կոյուղու թափոնների կառավարման եւ վերամշակման ոլորտում՝ 26.4%: Աճ է գրանցվել հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման ոլորտում՝ 12%:Գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության ոլորտում անկումը կազմել է 4%, իսկ շինարարության ոլորտում՝ 6.6%:Այվազյան Աննա Tweet Դիտում՝ 1827