SPRING PR-ը ներկայացված է Դավոս առցանց հաղորդակցությունների գագաթնաժողովում

24.02.2021 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#SPRING PR #Տաթեւիկ Սիմոնյան #Davos Online Communications Summit
«Համաշխարհային հաղորդակցության ֆորումի ասոցիացիա»-ի (WCFA) ամենամյա Դավոս առցանց հաղորդակցությունների գագաթնաժողովը (Davos Online Communications Summit) կկայանա փետրվարի 25-ին եւ մի հարթակի ներքո կհամախմբի շուրջ 20 երկրից առաջատար մասնագետների:

Գագաթնաժողովը պաշտոնապես կբացի Դավոսի նորընտիր քաղաքապետ Ֆիլիպ Վիլհելմը:

«Առաջնորդությունը փոփոխական ժամանակներում» խորագրով գագաթնաժողովի զեկույցների առանցքում այնպիսի արդիական հարցերի քննարկումն է, ինչպիսիք են ճգնաժամային հաղորդակցման եւ առաջնորդության խնդիրները, հատկապես՝ փոփոխական 2020-ին: Առանցքային հարցերից է նաեւ կրթության դերի քննարկումը համաճարակի պայմաններում:

«Համաշխարհային հաղորդակցության ֆորումի ասոցիացիա»-ի նախագահ Մաքսիմ Բեհարն ասում է.

«Արդեն տասը տարուց ավելի է, որ մենք Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացնում ենք հաղորդակցության թեմայով գագաթնաժողովներ: Եվ այս տարի միջոցառումն առցանց կազմակերպելով՝ նպատակ ունենք, առավել քան երբեւէ, այն ավելի մեծ ու ազդեցիկ դարձնել: Գագաթնաժողովը հարթակ է հանրային կապերի մասնագետների համար ամբողջ աշխարհից, ովքեր կարող են առցանց ներգրավվել կրթական բացառիկ միջավայրում, միաժամանակ, կապեր հաստատել աշխարհի մակարդակով որակյալ մասնագետների հետ»:

Որոտի համաշխարհային մասնագետները կկիսվեն իրենց արժեքավոր փորձով, կառաջարկեն լուծումներ, ինչպես նաեւ կպատասխանեն մասնակիցների հարցերին:

Գագաթնաժողովին «Education: Its Present, its Future» թեմայով պանելային քննարկմանն ելույթով հանդես կգա նաեւ SPRING PR ընկերության համահիմնադիր եւ միջազգային նախագծերի տնօրեն Տաթեւիկ Սիմոնյանը: 2021 թվականին SPRING PR-ը դարձել է միջազգային խոշորագույն մասնագիտական ընկերակցության՝ World Communication Forum Assosiaction-ի (Համաշխարհային հաղորդակցության ֆորումի ասոցիացիա) անդամ, ինչը կարեւոր է հատկապես միջազգային մասնագիտական համայնքի մաս դառնալու եւ  այսօրվա մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու համատեքստում:

Տաթեւիկ Սիմոնյանը ներկաների ուշադրությունը կհրավիրի թվայնացման դարաշրջանում հաղորդակցության ոլորտի մասնագետներին ուղղված մարտահրավերների, նոր պահանջների, կտրուկ եւ շրջադարձային փոփոխությունների այս փուլում հաղորդակցության դաշտում տեղի ունեցող տրանսֆորմացիաների վրա:

SPRING PR-ի համահիմնադիրն անդրադարձ կկատարի Հայաստանում PR կրթության խնդիրներին ու ձեռքբերումներին, պրակտիկ կարողությունների փոխանցման կարեւորությանը: Նա կներկայացնի նաեւ SPRING PR-ընկերության կողմից կիրառվող կրթության մոդելն ու փորձը: «Այսօր թվում է, թե փոփոխությունները դեռ նոր պետք է լինեն, սակայն դրանց ժամանակն արդեն եկել է: Եվ նոր մարտահրավերներին ճկուն արձագանքել հնարավոր է գործնական ու փորձի վրա հիմնված կրթության միջոցով»,- ասում է Տաթեւիկ Սիմոնյանը:

Դավոս առցանց հաղորդակցությունների գագաթնաժողովին այս տարի կմասնակցեն «Hotwire Global»-ի գործադիր տնօրեն Բարբարա Բեյթսը, «Omnicom University»-ի դեկան Քարեն վան Բերգենը, «Edelman Africa»-ի գործադիր տնօրեն Ջորդան Ռիտենբերին, «Համաշխարհային հաղորդակցության ֆորումի ասոցիացիա»-ի համահիմնադիր եւ նախկին նախագահ Յանինա Դուբեյկովսկայան, «BOD»-ի հիմնադիր եւ կառավարող գործընկեր Սուրաբ Յուբոուեյան, «DonValley Reputation Managers»-ի կառավարիչ-տնօրեն Սոլի Մոենգը, «Fuller» խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր Լեսլի Մքլինը, «Rollins College»-ի Հաղորդակցման ամբիոնի ղեկավար Հեշամ Մեսբահը, «Clue to the Zoo»-ի հիմնադիր Նուրուլ Շամսուրին, «SPRING PR» ընկերության համահիմնադիր եւ Հաղորդակցությունների ու միջազգային նախագծերի տնօրեն Տաթեւիկ Սիմոնյանը, Միջազգային հաղորդակցությունների խորհրդատվական կազմակերպության (ICCO) էթիկայի գծով նախագահ եւ Netprofile-ի հիմնադիր Քրիստինա Ֆուրշգորդը, «Emerald Public Relations»-ի գործադիր տնօրեն Զոֆիա Լակատոսը, «HAL24K»-ի գլոբալ ուսուցման եւ առաքման ղեկավար Շյակ Կոլեն, «ORCA Affairs»-ի գործադիր տնօրեն Մայքլ Շրոուդերը, Հանրային կապերի եւ հաղորդակցության կառավարման գլոբալ դաշինքի նախագահ Ջասթին Գրինը, «Peterson Integrated Communications»-ի գործադիր տնօրեն Փեթեր Մյութին, «PR Newswire»-ի այլ պետություններում ներկայացուցիչ Մայ Ան Լեն:

Գագաթնաժողովը կմեկնարկի փետրվարի 25-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին, եւ հասանելի կլինի բոլոր ցանկացողների համար այս հղումով:
Դիտում՝ 4818
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW