Վազգեն Մնացականյանը նշանակվել է Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար, Գրասենյակի կառավարիչ

24.02.2021 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վազգեն Մնացականյան #Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի 20.11.2020թ. որոշմամբ Վազգեն Մնացականյանը 24.01.2021թ.-ից նշանակվել է Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար, Գրասենյակի կառավարիչ:  

Նախքան Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար նշանակվելը Վազգեն Մնացականյանը զբաղեցրել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: Նույն որոշմամբ Փիրուզ Սարգսյանը նշանակվել է Ֆինանսական համակարգի հաշտարար, եւ շարունակում է իրականացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեությունը:

Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի  երկու եւ ավելի Ֆինանսական համակարգի հաշտարարների առկայության դեպքում Գրասենյակի կառավարչի լիազորություններն իրականացնում է Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական կամ իրավաբանական անձանց  եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ ծագած վեճերը` անվճար հիմունքներով եւ սեղմ ժամկետներում: Գրասենյակը գործում է 2009թ. հունվարի 24-ից, եւ ստեղծվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն: Գրասենյակի հիմնադիրն է ՀՀ Կենտրոնական բանկը:
Դիտում՝ 4928

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW