Իրանը ձգտում է ապասառեցնել $7 մլրդ-ի միջոցները Հարավային Կորեայում

24.02.2021 | 08:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #Հարավային Կորեա #Ճապոնիա
Հարավային Կորեան պատրաստ է ապասառեցնել $1 մլրդ գումարի չափով իրանական միջոցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների հետ համաձայնություն է ձեռք բերվել այդ երկրներում արգելափակված Իրանի Կենտրոնական բանկի ֆինանսական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ: Ըստ ամենայնի, նախնական փուլում Հարավային Կորեան մեզ կփոխանցի $1 մլրդ»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Իրանի կառավարության մամուլի ծառայությունը:



Իրանական կողմի հայտարարությունների համաձայն՝ Հարավային Կորեան ԱՄՆ-ի պահանջով սառեցրել է Իրանին պատկանող $7 մլրդ-ի գումար: Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ այդ գործողություններն անօրինական են, եւ Իսլամական Հանրապետությունն ամեն ջանք կգործադրի դրանք վերադարձնելու համար:
Դիտում՝ 3191
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW