Իրանի մեջլիսը (խորհրդարանը) թույլատրել է երկրի կառավարությանը $5 մլրդ ծավալով վարկ վերցնել Ռուսաստանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ISNA գործակալությունը։ Նշվում է, որ միջոցները պետք է ծախսվեն Իրանում ենթակառուցվածքային նախագծերի վրա։ 2019թ. դեկտեմբերի 5-ին Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիյանը հայտարարել էր, որ Թեհրանը ակնկալում է $ 5 մլրդ ծավալով վարկ ստանալ ռուսաստանյան կողմից: Նրա խոսքով՝ Իսլամական hանրապետությունը նախատեսում է այդ միջոցներն ուղղել մի շարք ենթակառուցվածքային նախագծերի, այդ թվում՝ երեք էլեկտրակայանների կառուցմանը եւ արդիականացմանը: Tweet Դիտում՝ 3551