Հայաստանի ու Իրանի ԿԲ-ները քննարկում են բանկային ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

23.05.2008 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ##, դոկտոր Ռեսա Ռաիի գլխավորած պատվիրակությունն հանդիպել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանի եւ ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Ինչպես հայտնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հանդիպման ընթացքում պարոն Ջավադյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի` որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի, հեռանկարները: Քննարկվեցին երկու երկրների Կենտրոնական բանկերի միջեւ ֆինանսական վերահսկողության եւ փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Դոկտոր Ռեսա Ռաին գլխավորում է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող` Իրանի Կենտրոնական բանկի պատվիրակությունը, որի կազմում են Իրանի Կենտրոնական բանկի նախագահի գլխավոր խորհրդականը, գործադիր հանձնաժողովի քարտուղարը եւ “Մելլաթ” բանկի գործադիր տնօրենը:

Դիտում՝ 6223
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW