«Սբեր»-ը խելացի տան հարթակ է գործարկել եւ մուտք գործել մանրածախ շուկա

22.02.2021 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սբեր» #լամպեր #վարդակներ
«Սբեր»-ը հայտարարել է սեփական խելացի տան հարթակի գործարկման եւ Sber ապրանքանիշի ներքո նոր խելացի սարքերի վաճառքի մեկնարկի մասին` խելացի լամպերի եւ խելացի վարդակների, որոնց կառավարումը ինտեգրվելու է Սալյուտ ընտանիքի վիրտուալ օգնականներին:

Ինչպես հայտնում է «Սբեր»-ի մամուլի կենտրոնը, նոր սարքերի հետ հնարավոր է գործակցել Սբեր Սալյուտ բջջային հավելվածի ինտերֆեյսների միջոցով, ինչպես նաեւ SberPortal խելացի էկրանից եւ SberBox խելացի մեդիակցադրից: Հրամաններ կարելի է տալ ձայնի կամ թաչ ինտերֆեյսի միջոցով։ Սբեր խելացի սարքերի ինտեգրումը հնարավորություն է տալիս ավտոմատացնել տանը դրանց աշխատանքը եւ կառավարել որպես մեկ ամբողջական միավոր։

Սմարթ լամպերը թույլ են տալիս կարգավորել լուսավորության պայծառությունը, գույնը, հագեցվածությունը, ինչպես նաեւ միացնել եւ անջատել լույսը թայմերով։ Լամպերը հնարավոր է կցել որոշակի սենյակներին կամ տներին՝ մեկ հրամանով անհրաժեշտ սենյակում լույսը միացնելու կամ ընտրված տան բոլոր լույսերն անջատելու համար: Բացի այդ, Sber-ի մի քանի խելացի լամպեր կարող են հավաքվել խմբի մեջ, ստանալ անուն եւ փոխել լուսավորությունը մեկ հրամանով: Օրինակ՝ ասել օգնականին. «Սալյուտ, ջահի լուսավորությունն ավելի պայծառ դարձրու»:



Վարդակները կարող են կառավարել տան էլեկտրական սարքերի աշխատանքը, այդ թվում՝ թայմերի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է ձեւավորել հստակ հրամաններ: Sber-ի խելացի վարդակի եզակի առանձնահատկությունը մանկական կողպեքի գործառույթի առկայությունն է (վարդակի կոճակի միացման արգելափակում): Նույնատիպ սարքերի, օրինակ՝ տաքացուցիչների, միաժամանակյա կառավարման համար վարդակները հնարավոր է միավորել խմբերի մեջ:

Խելացի տան սարքերը հնարավոր է կառավարել հարեւան սենյակից, աշխատավայրից կամ նույնիսկ այլ մայրցամաքից: Եթե օգտատերը ցանկանում է, որ տուն գալուն պես աշխատի խելացի վարդակին միացված օդի խոնավացուցիչը կամ օդորակիչը, պարզապես անհրաժեշտ է Սբեր Սալյուտ հավելվածում հրաման տալ վիրտուալ օգնականին։

Խելացի լամպերը լուսադիոդային են, դրանք սպառում են 9-10 անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա եւ շատ ավելի երկար են ծառայում: Իսկ վարդակները նաեւ օգնում են գումար խնայել. դրանք չափում են, թե որքան էլեկտրաէներգիա են սպառում իրենց միացված սարքերը: Սա թույլ է տալիս պարզել, թե որ սարքերն են ամենից շատ էներգիա սպառում եւ ինչպես լավագույնս պլանավորել իրենց աշխատանքը. օրինակ՝ միացնել դրանք թայմերով գիշերը, երբ գործում են իջեցված սակագները:

Sber խելացի լամպերի եւ վարդակների առաջարկվող մանրածախ գինը կկազմի համապատասխանաբար 990  եւ 1390 ռուբլի: Դրանք արդեն հասանելի են  ֆիրմային առցանց խանութում։
Դիտում՝ 2969
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW