ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտնել է, որ 2021-ին Հայաստանից նախատեսվում է արտահանել 9 մլն լիտր կոնյակի սպիրտ։ «Կառավարությունն 900 մլն դրամ կհատկացնի այս տարի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման համար: Սա շատ կարեւոր ծրագիր եմ համարում, որը նաեւ շղթայական էֆեկտ ունի մինչեւ խաղողագործություն եւ գյուղատնտեսության զարգացում»,- կառավարության նիստի ժամանակ նշել է նախարարը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի երկրից արտահանվել է մոտ 4,4 մլն լիտր կոնյակի սպիրտ։Ինչ վերաբերում է խաղողի մթերման ժամանակ առաջացող խնդիրներին՝ Վահան Քերոբյանը հավելել է, որ մթերման գործընթացի վերահսկումը անհրաժեշտ է լուծել թվային մեթոդների կիրառմամբ:«3 մարզում արդեն ավարտվել են խաղողի տնկարկների քարտեզագրման գործընթացը, այս տարի նախատեսվում է եւս 2 մարզում այդ աշխատանքներն իրականացնել: Արդյունքում մենք կունենանք ամբողջական պատկեր խաղողի այգիների մասով եւ բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի վերահսկել խաղողի մթերումն ամբողջությամբ»,- ասել է նախարարը: Tweet Դիտում՝ 4426