“Russia Finance” ամսագիր. “Վերջին մեկ տարում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը թռիչքային զարգացում է ապրել”

21.05.2008 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վերջին մեկ տարում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը թռիչքաձեւ զարգացում է ապրել##, ինչը, բանկային փորձագետների կարծիքով, պայմանավորված է բանկի մենեջմենթի կտրուկ փոփոխությամբ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, բանկի գործունեության այդպիսի գնահատականով է հանդես եկել Լոնդոնում հրատարակվող “Russia Finance” ամսագիրը “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ. հավակնոտ ծրագրեր 2008-ի համար” հոդվածում:

“Russia Finance”-ը իր գարնանային համարը հրատարակել է որպես հատուկ թողարկում` նվիրված Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի մայիսի 18-19-ին Կիեւում անցկացված տարեկան ժողովին եւ բիզնես ֆորումին:

Նշելով, որ 2007 թ-ի վերջի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը 2006 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20.3%-ով, ակտիվները` 224.9%-ով, պարտավորությունները` 391.6%-ով, հոդվածագիրը մեջ է բերում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի կարծիքը.

“Այսպիսի աճը պայմանավորված է բանկի նոր իմիջի, նոր թիմի ձեւավորմամբ, նաեւ կառավարման այնպիսի մեխանիզմների ներդրմամբ, որոնք հնարավորություն տվեցին համարձակորեն մտնել շուկա, մտնել մրցակցության մեջ եւ այդ մրցակցությունում հաղթել: 2006 թ-ին, երբ գալով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ, ես իմ թիմին առաջարկեցի մեծ եւ հավակնոտ ծրագրեր, նրանք որոշակի անվստահություն ունեին: Բայց մենք ունեցանք վճռականություն` ներգրավելու երիտասարդ, ծրագրեր, երազանքներ ունեցող մասնագետների հենց բանկում իրականացնելու կրթական ծրագրեր, ներդնելու նոր տեխնոլոգիաներ, նոր ծրագրային փաթեթներ, եւ բանկի թոփ մենեջմենթը կարողացավ հաղթահարել դժվարությունները: Մենք մեկ տարվա ընթացքում 21 բանկերի շարքում գրավեցինք 11-րդ տեղը: Մենք այսօր մրցակցում ենք բանկերի հետ, որոնց կապիտալը մի քանի անգամ գերազանցում է մերինին”:

Անդրադառնալով բանկի այս տարվա ծրագրերին` հոդվածագիրը մեջբերում է Օսիպյանի հետեւյալ խոսքերը. “2008-ի մեր ծրագրերը նույնպես հավակնոտ են: Մենք Հայաստանի բանկային շուկայում նորամուծությունների շքերթ ենք իրականացնելու: Առաջարկելու ենք նոր ծառայություններ, նոր ապրանքներ, նոր մոտեցումներ, որովհետեւ մեր սպառողն արդեն պահանջում է: Եվ, ի տարբերություն մեկ տարի առաջվա, երբ իմ թիմը փոքր ինչ անվստահություն ուներ մեր հավակնոտ ծրագրերի իրականացման հարցում, այսօր առաջարկված ծրագրերի մեծ մասը նրանցն է”:

Դիտում՝ 6911
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW