2007 թ.-ին “Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ” անդամ ընկերությունների միասնական եկամուտը կազմել է $3.5 մլրդ

21.05.2008 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2007 թ.-ին “Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ” անդամ ընկերությունների## միասնական եկամուտն աճել է 25%-ով եւ կազմել է $3.5 մլրդ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի մարքեթինգի բաժնում, հրապարակված տարեկան հաշվետվության արդյունքներով, 2007 թ.-ին “Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը” հանդես է եկել որպես համաշխարհային վեց խոշորագույն հաշվապահական ընկերություններից ամենաարագ զարգացողը:

“Գրանթ Թորնթոն Ինթերնշնլի” գլխավոր գործադիր տնօրեն Դեյվիդ Մաքդոնելը գոհունակություն է հայտնել “մինչ օրս գրանցած առաջընթացով”, ընդգծելով, որ “մենք նպատակադրվել ենք հասնելու ցանկալի ֆինանսական արդյունքների հաջորդ մի քանի տարիների ընթացքում եւ դրա հիմքում ընկած են լինելու ռազմավարական նշանակություն ունեցող ձեռքբերումները եւ հիմնավոր բնականոն աճը”:

Արդեն չորրորդ տարին հրապարակվող “Գրանթ Թորնթոն Ինթերնշնլի” հաշվետվությունը բացահայտում է կազմակերպության ֆինանսական արդյունքների, ռիսկերի կառավարման եւ որակի վերահսկողության համակարգերի վերաբերյալ տեղեկատվությունը: Այն նաեւ երեւան է հանում “Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլին” անդամակցության պահանջներն ու կառավարչական կառուցվածքը:

Հայաստանում “Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի” կառուցվածքային ստորաբաժանումն է հանդիսանում “Գրանթ Թորնթոն Ամիօ” ընկերությունը: Ընկերությունը հիմնադրվել է 1991թ.-ին Գրանթ Թորնթոնի (Ֆրանսիա) կողմից` Հայաստանում ֆրանսիական ներդրողներին անհրաժեշտ ծառայություններ տրամադրելու նպատակով: 1994թ.-ին ընկերությունը ստացել է աուդիտորական գործունեություն իրականացնելու առաջին արտոնագիրը, իսկ 1997 թ.-ին գրանցվել է որպես հայ-ֆրանսիական ՀՁ, որը հետագայում վերակազմավորվել է “Գրանթ Թորնթոն Ամիօ” ՍՊԸ-ի:

Դիտում՝ 5296
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW