Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի աջակցման ծրագրի շրջանակներում ԱՄՀ-ը Հայաստանին տրամադրել է $5.4 մլն

20.05.2008 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Արժույթի միջազգային հիմնադրամի## (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն երկուշաբթի օրն ավարտել է Հայաստանում Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի աջակցման (PRGF) ծրագրի շրջանակներում վեցերորդ ու վերջին ուսումնասիրությունը եւ հավանություն տվել $5.4 մլն մանսաբաժնի տրամադրմանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսպիսով ծրագրի ընդհանուր գումարը կկազմի $37.3 մլն:

ԱՄՀ Գործադիր խորհրդի նիստի ավարտին ֆինանսական տնօրենի տեղակալ եւ նախագահի պաշտոնակատար Մուրիլիո Պորտուգալն ասել է. “Հայաստանի զուսպ հավատարմությունն ու առաջընթացը միկրոտնտեսական քաղաքականությանը իրենց կարեւոր ներդրումն են ունեցել այս ծրագրի հստակ կատարման մեջ: Աղքատության արձանագրված կրճատումը ձեռք է բերվել մակրոտնտեսական բարձր աճի եւ ցածր սղաճի պայմաններում: Մեծածավալ դրամական փոխանցումներն ու երկրում անուղղակի ներդրումների հոսքը թուլացրել են արագ աճող արտահանման ազդեցությունը վճարումների հավասարակշռության վրա: Միջնաժամկետ հեռանկարը դրական է մնում` հաշվի առնելով բարենպաստ ներդրումային հեռանկարները”:

Պորտուգալի խոսքերով, Հայաստանի շարունակաբար կայուն ֆիսկալ եւ դրամական քաղաքականությունը կարեւորագույն գործոն է մնում մակրոտնտեսական կայունության եւ արտաքին մրցունակության պահպանման խնդրում` երկիր արտարժույթի լայնածավալ հոսքերի եւ սղաճային աճող ռիսկերի ֆոնի վրա:

“Արտարժույթի ճկուն փոխարժեքի վրա հիմնված դրամական քաղաքականության առկա շրջանակները Հայաստանի համար լավագույն տարբերակն են մնում: Վերջին տարվա ընթացքում իշխանությունների ճշգրիտ դրամային քաղաքականությունը ի ցույց է դրել այն պատասխանատվությունը, որը նրանք զգում են գների կայունության համար”,- ասել է Մուրիլիո Պորտուգալը` նշելով, որ ԱՄՀ-ն ողջունում է Հայաստանի ցանկությունը շարունակել սերտ համագործակցությունը 2008 թ-ի մայիսին PRGF ծրագրի ավարտից հետո:

Դիտում՝ 5797
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW