ՊԵԿ-ը քայլեր է անում հարկատուների հետ խոչընդոտները հարթելու համար
15.02.2021 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՊԵԿ


«ՊԵԿ-ը կիրառում է անհրաժեշտ բոլոր միջոցները առկա ռիսկերի նույնականացման ու վերլուծության համար։ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն, անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկում, թե գնահատված ռիսկերը հաստատելու, թե հերքելու ուղղությամբ»,- ասել է նա։
ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արթուր Հարությունյանն էլ ասել է, որ հաճախ հանդիպող ռիսկերը հիմնականում վերաբերում են չգրանցված աշխատողներ ունենալուն, աշխատավարձի իրական ծավալների չհայտարարագրմանը, իրացման շրջանառության, այդ թվում՝ վաճառվող ապրանքների (արտադրանքի) գների թերհայտարարագրմանը, ինչպես նաեւ ՀԴՄ կտրոն չտրամադրելու կամ այլ ծառայություն նշելու դեպքերին։
«Նախորդ տարվա եկամտահարկի համահարթեցմամբ պայմանավորված՝ աշխատողներ չգրանցելը իրականում անհասկանալի է, քանի որ ստեղծված պայմաններում նման ռիսկերն արդարացված չեն,- ասել է վարչության պետը։
ՊԵԿ ներկայացուցիչները 11 ոլորտի հարկ վճարողներին ներկայացրել են համակարգում իրականացված բարեփոխումները, վարչարարության հիմնական ուղղությունները, հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, մասնավորապես, ռիսկերի գնահատման մասով ՊԵԿ ռեսուրսների կատարելագործումը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: