էկոնոմիկայի նախարարությունը կարեւորում է բուհերի եւ բիզնեսի գործակցությունը

15.02.2021 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#էկոնոմիկայի նախարարություն #բուհեր #ասպիրանտուրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպում է հարցում ասպիրանտական ծրագրերի շրջանակում մասնավոր ընկերությունների կողմից գիտահետազոտական աշխատանքների պատվերների տրամադրման եւ դրանց ֆինանսավորման վերաբերյալ:

«Նախարարությունը չափազանց կարեւորում է գործարար միջավայրում գիտահետազոտական բաղադրիչի ինտեգրման խրախուսումը, ինչպես նաեւ կազմակերպությունների կողմից գիտական հենքով հետազոտական աշխատանքների արդյունքների գործնական կիրառումը։

Այս համատեքստում նախարարությունը նպատակադրում է ուսումնասիրել ՀՀ բուհերի ասպիրանտական ծրագրերի շրջանակում մասնավոր ընկերությունների կողմից գիտության տարբեր ոլորտներում գիտահետազոտական աշխատանքների պատվերների տրամադրման, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման (օրինակ՝ ուսման վարձ, կրթաթոշակ) հնարավորությունը։

Հետաքրքրված կազմակերպություններին խնդրում ենք լրացնել ներկայացված ձեւանմուշը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2031
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW