ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը եւ տեղակալ Աշոտ Մուրադյանը Մոսկվայում Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հետ քննարկել են երկու կառույցների միջեւ համագործակցության ընդլայնման հարցերը: Կողմերը փոխանակվել են ապրանքների հետագծելիության ազգային համակարգերի ստեղծման ոլորտում ՀՀ ՊԵԿ եւ ՌԴ հարկային ծառայության փորձով: Համակարգերը մշակվում են ԵԱՏՄ միջազգային պայմանագրի շրջանակում եւ կապահովեն հարկային ու մաքսային վարչարարության միասնական մեխանիզմի ստեղծումը: Համակարգերը ավտոմատացված ռեժիմով կբացահայտեն այն ապրանքները, որոնց մասով չեն վճարվել հարկային ու մաքսային վճարները, ինչպես նաեւ կհայտնաբերեն անբարեխիղճ հարկատուներին: Հետագծելիության մեխանիզմը հիմնված է հարկատուների միջեւ պարտադիր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության՝ հետագծելիության վավերապայմանները պարունակող հաշիվ-ապրանքագրերի վրա:ՊԵԿ եւ Դաշնային հարկային ծառայության ղեկավարները քննարկել են նաեւ ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առեւտրում ապրանքների շրջանառության ֆիսկալ մոնիթորինգի միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը: Նման մեխանիզմի ձեւավորման նպատակներն են ԵԱՏՄ-ում փոխադարձ առեւտրում ապրանքների շարժի թափանցիկության եւ անուղղակի հարկերի վճարման ամբողջականության ապահովումը, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի ավտոմատ հաստատումը, ԵԱՏՄ-ում փոխադարձ առեւտրի մասնակիցների թվային նույնականացման ներդրումը, հարկային վարչարարության կատարելագործումը՝ իրավական նշանակություն ունեցող ֆիսկալ տեղեկությունների փոխանակման միջոցով, հարկ վճարողների համար էլեկտրոնային ծառայությունների ընդլայնումը: Ֆիսկալ մոնիթորինգի համակարգի ներդրման սկզբնական փուլում Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին ներդնել եւ գործարկել մեխանիզմի պիլոտային ծրագիրը: Tweet Դիտում՝ 1343