ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է, որ ռազմավարական նշանակության որեւէ ծրագիր պետական աջակցության շրջանակից չպետք է դուրս մնա։ Նա նաեւ կարեւոր է դրական դինամիկա եւ արդյունավետություն արձանագրած ծրագրերի հետեւողական իրականացումը։Գյուղատնտեսական տարվա 2020թ. արձանագրված արդյունքների եւ 2021թ. նախատեսված ծրագրերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ասել է, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ. գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4% աճ է գրանցվել: 10.02.2021 | 09:11 ACSES. Հայաստանի տնտեսությունը 2020-ին՝ 5 գծապատկերի տեսքով «2.3% աճ է գրանցվել բուսաբուծության, 0.6% աճ՝ անասնաբուծության ճյուղերում: Մշակովի վարելահողերի ծավալը կազմել է 228,000 հա, ոռոգելի հողատարածքների թիվը՝ 155,000»,- ասել է նա:Փոխնախարարը նշել է, որ 2020թ. մեծ թափ է ստացել լիզինգի ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 295 միավոր գյուղտեխնիկա, գրեթե կրկնակի աճել է շահառուների թիվը: «Տեղական գինիների արտահանումը խթանելու նպատակով նախատեսվում է 2021թ. Բեռլինում ստեղծել հավաքական բեռների պահեստ եւ առցանց հարթակ, որոնց միջոցով հայկական գինիները հասանելի կլինեն ողջ Եվրոպայում։ Աշխատանքներն ընթացքի մեջ են: Օրենսդրական բարեփոխումներ են կատարվել կոնյակագործության ոլորտում»,- ասել է Արման Խոջոյանը: Փոխնախարարը նշել է, որ 2021թ. համար նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շարունակականություն։ Tweet Դիտում՝ 1544