Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ամենամյա ժողովի## եւ գործնական ֆորումի շրջանակներում մայիսի 18-ին Կիեւում կայացել է Հայաստանի ներդրումային հնարավորությունների շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հատուկ թղթակիցը Կիեւից, Հայաստանի շնորհանդեսը փակում էր ՎԶԵԲ-ի գործնական ֆորումի առաջին օրվա ծրագիրը: Շնորհանդեսի հանդեպ ֆորումի մասնակիցների հետաքրքրության մասին կարելի է դատել այն բանից, որ դրա սկզբից 15 րոպե առաջ դահլիճի դռների առջեւ հերթ էր առաջացել, իսկ դահլիճը այնպես էր լցվել, որ հյուրերի մի մասը ստիպված էր կանգնել: Շնորհանդեսը բացել է Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի ղեկավար ՄայքլՎայնշտայնը: Նա հայտնել է, որ 2008 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ՎԶԵԲ-ը Հայաստանում ֆինանսավորել է ավելի քան 280 մլն եվրո արժողությամբ նախագծեր: Դրանց 70%-ը կազմել են ներդրումներ մասնավոր ոլորտում: Մայքլ Վայնշտայնը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության կողմից ստվերային տնտեսության կրճատմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը: Կարճ զեկույցով ելույթ է ունեցել “ՆաթՖուդ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Խուդինյանը, ով իր ընկերության օրինակով պատմել է տեխնիկական վերազինման եւ հայկական բիզնեսում ներդրումներ ներգրավելու գործընթացների մասին, ինչպես նաեւ “ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” վաչության նախագահ Ստեփան Գիշյանը, ով կիսվել է գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորման փորձով, ինչպես նաեւ Հայաստանի բանկային ոլորտի ապագայի կանխատեսումներով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հատուկ թղթակիցը, Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահրամ Ղուշչյանը նշել է, որ Հայաստանն արդեն շատ բան է արել երկրի ներդրումային գրավչության բարձրացման համար: Միաժամանակ, նշել է նախարարի տեղակալը, կառավարությունը տեսնում է մնացած խնդիրներն ու նախատեսում է վճռական եւ հետեւողական քայլեր ձեռնարկել դրանք հաղթահարելու համար: Վահրամ Ղուշչյանը նշել է Հայաստանի կառավարության առաջնայնությունները երկրի տնտեսական իրավիճակի բարելավման եւ ներդրումային կլիմայի վերաբերյալ: Այսպիսով, ամենաառաջնային նպատակներից է Հայաստանում կյանքի մակարդակի բարձրացումը եւ այն մինչեւ 2020 թվականը ԵՄ չափանիշներին հասցնելը: Ընդ որում, նկատել է Էկոնոմիկայի փոխնախարարը, այսօր խոսքը ԵՄ-ին ֆորմալ անդամակցության մասին չէ: “Մեր առաջնահերթ խնդիրը Հայաստանում կյանքի մակարադակի բերալավելն է եւ այն եվրոպական զարգացած երկրների մակարդակին հասցնելը”,- ընդգծել է Հայաստանի կառավարության ներկայացուցիչը: Վահրամ Ղուշչյանը նկատել է, որ պատմական եւ բնական առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի հիմնական ռեսուրսը մարդիկ են, եւ հենց մտավորական ներուժի զարգացման եւ բացահայտման մեջ է կառավարությունը տեսնում մեծ հեռանկարներ: Դրան, փոխնախարարի խոսքերով, ուղղված են կառավարության հետեւյալ նախաձեռնություններն ու ծրագրերը.- Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ակտիվ զարգացումը;- Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելը;- Հայաստանում խորհրդատվական շուկայի զարգացումը;- առողջապահության ոլորտի զարգացումն ու մի շարք բժշկական խոշոր կլինիկաների բացումը (այդ թվում ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի ժամանակակից կենտրոն), ինչը թույլ կտա Հայաստանին տարածաշրջանում բշժկության ոլորտում առաջատար դիրք զբաղեցնել: Իր ելույթում Էկոնոմիկայի փոխնախարարը շոշափել է նաեւ Հայաստանի փոխհարաբերությունները Սփյուռքի: “Մենք մի փոքր վերանայել ենք Սփյուռքի հետ փոխհարաբերությունների մեր տեսակետը: Երկրի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների մեջ մենք տեսնում ենք ոչ այնքան ֆինանսական, որքան գիտելիքների, փորձի եւ նոր գաղափարների աղբյուր, որոնք այդ մարդիկ պատրաստ են Հայաստան բերել: Եվ դրա համար մենք կստեղծենք բոլոր պայմանները”,- ընդգծել է էկոնոմիկայի փոխնախարարը: Tweet Դիտում՝ 6853