ՀՀ ընկերությունները կարող են ներգրավվել Sputnik V-ի արտադրության մեջ

08.02.2021 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Sputnik V #ԵՏՀ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հարթակում քննարկվում է Sputnik V պատվաստանյութի արտադրության զարգացման գործում Հայաստանի եւ Ղրղըզստանի դեղագործական արտադրողների ներգրավման հարցը, հաղորդում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով ԵՏՀ մամուլի ծառայությունը:

«Մոտ ապագայում Sputnik V պատվաստանյութի արտադրությունը պետք է սկսվի նաեւ Բելառուսում: Արտադրության տեղայնացման առումով համագործակցության մի շարք համաձայնագրեր արդեն ստորագրվել են, ստեղծվել է համապատասխան տեխնոլոգիաների փոխանցում: Բացի այդ, ԵՏՀ հարթակում ակտիվորեն քննարկվում է հայ եւ ղրղզական դեղագործական ընկերությունների համատեղ ձեռնարկությունների զարգացման գործում ներգրավման հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովում նշել են, որ անցյալ տարվա դեկտեմբերին ռազմավարական նշանակություն ունեցող դեղերի արտադրության ծրագիրը վերջնական տեսքի է բերվել, հաստատվել ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչների կողմից եւ ներկայացվել հանրային քննարկման:

Բացի մի շարք միջոցառումներից, որոնք ուղղված են Միության դեղագործական արդյունաբերության զարգացմանը եւ կոոպերացիայի խորացմանը՝ ռազմավարական կարեւոր դեղերի եւ դեղագործական նյութերի ներմուծման փոխարինման նպատակով, ծրագրի նախագիծը ներառում է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրությունների ստեղծման հարցի մշակումը:
Դիտում՝ 3938
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW