ԱՄՀ. Աշխարհում միայն 40 կենտրոնական բանկ իրավունք ունի թվային արժույթ թողարկել
08.02.2021 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ trtworld.com

Իսկ 27 երկրների օրենսդրության մեջ էլեկտրոնային փողի վերաբերյալ հստակ շարադրված կանոններ չկան:
Նման եզրակացության են հանգել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետները՝ վերլուծելով այլընտրանքային արժույթների համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը, հաղորդում է Finmarket.ru- ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Նորությունների կենտրոնը:
Թվային կամ էլեկտրոնային արժույթի հասկացությունը, մասնավորապես, ներառում է կրիպտոարժույթը (օրինակ, բիթքոին), վիրտուալ արժույթը, էլեկտրոնային կանխիկը (eCash) եւ այլ տեսակի էլեկտրոնային փողեր:
Տնտեսագետներ Կատալինա Մարգուլիսը եւ Արթուր Ռոսսին նշում են, որ երկրների գրեթե 80%-ում էլեկտրոնային փողի թողարկումը կենտրոնական բանկերին կամ արգելված է, կամ դրա համար պաշտոնական թույլտվություն չկա, այսինքն՝ այն չի կարգավորվում օրենքով: Միաժամանակ, վերջերս շատ երկրներ հայտարարեցին թվային արժույթ թողարկելու մտադրության մասին:
Փորձագետները բացատրում են, թե ինչու է պետությունների կողմից էլեկտրոնային փողի օգտագործումը խնդրահարույց իրավական տեսանկյունից:
Մասնավորապես, օրինական վճարային միջոց համարվելու համար արժույթը պետք է հասանելի լինի բնակչության մեծամասնությանը: Այսինքն՝ թվային փողի դեպքում բնակչությունը պետք է մուտք ունենա «թվային ենթակառուցվածք»՝ սմարթֆոններ, համակարգիչներ, համացանց:
Եվ քանի որ կառավարությունը չի կարող «ստիպել» քաղաքացիներին ձեռք բերել այդ գործիքները, էլեկտրոնային արժույթը դժվար թե ստանա պետական պաշտոնական կարգավիճակ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: