Փաշինյան. Ամուլսարի համար «պետք է փորձենք լուծումներ գտնել»

04.02.2021 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ամուլսար
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսել է ներդրողների համար գրավիչ առաջարկներ ներկայացնելու կարեւորության մասին եւ անդրադարձել Ամուլսարի խնդրին։

«Ուզենք թե չուզենք՝ հանքարդյունաբերությունն էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում։
 
Այստեղ մենք պետք է կայացնենք որոշումներ՝ հանրության համար ներդրումային որոշակի ծրագրերն առավել կառավարելի եւ ընդունելի դարձնելու համար։ Հույս ունեմ՝ կհաջողվի այդ որոշումները կայացնել, այդ թվում՝ Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակում։ Ամեն դեպքում, պետք է այդ թեման քննարկվի։ Հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահերը՝ պետք է փորձենք լուծումներ գտնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Դիտում՝ 2349

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW