2020թ. արդյունքներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտաքին առեւտրի ծավալը նվազել է 16,5%-ով, ներքինը՝ 11,5%-ով, իսկ մինչճգնաժամային ցուցանիշներին վերադառնալը կտեւի մի քանի տարի:Finmarket.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը:«Հազիվ թե մենք 2021-ի ընթացքում հետ բերենք բոլոր կորուստները, եւ, ամենայն հավանականությամբ, երկու տարի կպահանջվի միջազգային առեւտրի եւ մատակարարումների վերականգնման համար: Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ մեր ձեռնարկություններն ընդհանուր առմամբ դիմագրավել են մարտահրավերներին»,- ասել է նա: 29.01.2021 | 09:28 ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում Առեւտրաշրջանառության զգալի անկումը կապված էր հիմնականում էներգետիկ ապրանքների գների տատանումների հետ:«Եթե դիտարկենք ոչ հումքային ոչ էներգետիկ արտահանման վիճակագրությունը, ապա ցուցանիշներն արդեն բոլորովին այլ են՝ 6,5% անկում ինչպես փոխադարձ, այնպես էլ արտաքին առեւտրում: Միաժամանակ, մենք տեսնում ենք, որ ֆիզիկական ծավալներում նույնիսկ աճ կա. 3%՝ երրորդ երկրների հետ արտաքին առեւտրում, եւ մոտ մեկ տոկոս փոխադարձ առեւտրում»,- ասել է Սլեպնեւը՝ հավելելով, որ, մասնավորապես, աճել են գյուղատնտեսական հումքի (գրեթե 12% աճ), պոլիէթիլենի եւ պլաստիկի մատակարարումները:«Գներն իջել են, բայց մեր արտահանողները մեծացնում են իրենց շուկայի մասնաբաժինը եւ ֆիզիկական ծավալները, ինչը կարող է միջազգային շուկաներում դիրքերի առաջանցիկ զգալի աճի հույս տալ, երբ գներն ու իրավիճակը կայունանան»,- ասել է նա:Սլեպնեւը նաեւ տեղեկացրել է, որ արտաքին առեւտրի անկումը մատակարարումների աշխարհագրության առումով անհավասար էր: Այսպես, եթե 2020-ի արդյունքներով Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը նվազել է 6%-ով, ապա Եվրամիության հետ՝ 26%-ով: Նա ընդգծել է, որ ԵՏՀ-ն երկխոսություն կծավալի Եվրահանձնաժողովի հետ արտաքին առեւտրի վերականգնման շուրջ: Tweet Դիտում՝ 3803