ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
29.01.2021 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://freesmi.by/wp-content/uploads/2019/09/ts.jpg

Մասնավորապես, ԵԱՏՄ ազգային արժույթների մասնաբաժինը համաշխարհային առեւտրի սպասարկման ոլորտում կազմում է մոտ 2%, սակայն ԵԱՏՄ ներսում գրանցվել է զգալի առաջընթաց․ փոխադարձ առեւտրի 74%-ն արդեն իրականացվում է ազգային արժույթներով:
Ապադոլարացման միջոցները ԵԱՏՄ-ում նպատակ ունեն նվազեցնել փոխարժեքների տատանումների դեպքում ֆինանսական կորուստների ռիսկերը եւ խորացնել տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները: Վերջին 7 տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների դերը համաշխարհային առեւտրում գործնականում մնացել է անփոփոխ՝ դրանք դեռ կազմում են համաշխարհային առեւտրի շուրջ 2%-ը: Միջազգային առանցքային 30 արժույթների թվում ԵԱՏՄ բոլոր երկրներից ներկայացված է ռուբլին. այս արժույթով է իրականացվում ամբողջ գործարքների շուրջ 1%-ը։
Երրորդ երկրների հետ առեւտրում ԵԱՏՄ ազգային արժույթների մասնաբաժինը ներմուծման սպասարկման վճարներում կազմում է միջինում մոտ 24%:
Արտահանման սպասարկման ոլորտում ԵԱՏՄ ազգային արժույթների մասնաբաժինը շատ ավելի ցածր է. 2019-ի վերջին այն չէր գերազանցում 9%-ը։
Վերջին 7 տարվա արդյունքների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների ներքին փոխհաշվարկներում ազգային արժույթով վճարումները 2013թ.-ի 63%-ից աճել են մինչեւ 74%՝ 2019թ.-ին։ Միաժամանակ, անցած հինգ տարվա ընթացքում դոլարի մասնաբաժինը 2015թ․-ի 25%-ից նվազել է`2019թ.-ին հասնելով 19%-ի, իսկ եվրոն համեստ տեղ է զբաղեցնում Միության երկրների փոխհաշվարկներում՝ մոտ 7% դիտարկվող ժամանակահատվածում:
«Մակրոտնտեսական խնդիրները մնում են ԵԱՏՄ երկրների ազգային արժույթների դերի ուժեղացման հիմնական խոչընդոտներից մեկը: Նախեւառաջ, առանձնանում են ազգային արժույթների օգտագործման բարձր գործարքային ծախսերը, ինչը կապված է տնտեսական դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակի, տարածաշրջանի մի շարք երկրներում համեմատաբար թույլ մակրոտնտեսական կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման անբավարար մակարդակի հետ»,- նշված է հետազոտության մեջ:
«ԵԱՏՄ ազգային արժույթների դերի բարձրացումը միջազգային հաշվարկներում» վերլուծական զեկույց-ներկայացման հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ եւ այստեղ: Ներկայացման տեսագրությունը հասանելի է այստեղ:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: