ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ վերջին տարին Հայաստանում ծանր էր, իսկ այժմ բանկային համակարգի գործընկերներից ազդակներ են ստացվում, որ այս տարվա ընթացքում, միգուցե, բանկերի որոշակի մասը կփորձի փոքրացնել իր բալանսը։«Ենթադրվում է, որ սրա արդյունքում բանկերի կողմից, միգուցե, տեղի ունենա վարկավորման տեմպի որոշակի դանդաղեցում։ Մեր կարծիքով՝ կանխորոշիչը լինելու է ոչ թե տոկոսադրույքի միջոցով փողի գնի թանկացումը, այլ իրական հատվածի ընկերությունների մոտ նոր նախագծերի նախաձեռնման ու ֆինանսավորում հայթայթելու ցանկությունը։ Կարծում ենք, որ եթե այդպիսի նախագծեր լինեն, ապա հաճախորդները բանկային համակարգում կկարողանան ֆինանսավորում գտնել եւ տոկոսադրույքի բարձրացումը 0.25%-ով չի լինելու այն հիմնական խոչընդոտը, որը կարող է ընկերություններին հետ պահել ապագայի ներդրումների հեռանկարից»,- ասել է ԿԲ ղեկավարը։Նա նաեւ հավելել է, որ տոկոսադրույքի վերաբերյալ որոշում կայացնելիս, նախ եւ առաջ, դիտարկվում են դրամավարկային փոփոխականները, սակայն վարկավորման տեմպերի հնարավոր դանդաղեցումը մտահոգում է ԿԲ-ին։ 02.02.2021 | 16:22 ԿԲ նախագահ. 12-ամսյա գնաճը զգալիորեն ավելացել է «Մենք ուշի-ուշով հետեւում ենք անշարժ գույքի շուկայի զարգացումներին, իրականացվող գործարքներին, ռիսկերին, որոնք կարող են հանգեցնել ֆինանսական համակարգի հետ կապված որոշ խնդիրների։ Պետք է հասկանանք, որ երբ Հայաստանում որոշում էր կայացվում անցնել գնաճի նպատակադրման եւ ունենալ ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, որոշման հիմքում այն պարզ թեզն էր, որ փոխարժեքը պետք է լինի այն փոփոխականներից մեկը, որը ճգնաժամի ժամանակ իր վրա կվերցնի հարվածի ուժգնության առնվազն մի մասը, ուստի ակնկալել, որ պետք է ֆիքսել ու այդպիսի փոխարժեքով գնալ առաջ, կարծում եմ, այս պահի դրությամբ հիմնավոր չէ»,- ասել է Մարտին Գալստյանը։ Tweet Դիտում՝ 2065