“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” արժանացել է Global Finance եւ The Banker ամսագրերի մրցանակներին
15.05.2008 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” արժանացել է Global Finance ամսագրի## “Աշխարհի զարգացող շուկաների լավագույն բանկը Ասիայում” մրցանակակարգում “Լավագույն Բանկ Հայաստանում-2008” մրցանակին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” մամլո ծառայությունում, հաղթողներն ընտրվել են ակտիվների աճի, շահութաբերության, ռազմավարական հարաբերությունների, հաճախորդների սպասարկման, մրցակցային սակագների, նոր ծառայությունների չափանիշներով: Ընտրությունն անցկացվել է Global Finance խմբագիրների կարծիքների հիման վրա, ինչպես նաեւ պատկան մասնագետների փորձագիտական եզրակացությունների հաշվարկով:
“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” նաեւ արժանացել է The Banker ամսագրի “Հայաստանում տարվա բանկ-2007” մրցանակին:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: