Երեւան /Մեդիամաքս/. Ռուսաստանյան “Մեգաֆոն” բջջային օպերատորը հետաքրքրքված չէ մուտք գործել հայկական բջջային շուկա որպես երրորդ օպերատոր##:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այս մասին այսօր հայտարարել է “Մեգաֆոնի” ներկայացուցիչ Տատյանա Զվերեւան` պատասխանելով այն հարցին, թե կմասնակցի արդյոք ընկերությունը Հայաստանում բջջային կապի երրորդ արտոնագիրը ստանալու մրցույթին:“Հայաստանում բնակվում է մոտ 2,5 մլն մարդ, եւ այնտեղ արդեն կան երկու խոշոր օպերատորներ: Որպես առանձին ներդրումային ծրագիր այն մեզ քիչ է հետաքրքրում”,- ասել է Տատյանա Զվերեւան:ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2008 թ-ի ամռանը կհայտարարվի Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում բջջային կապի երրորդ օպերատորին ներգրավելու միջազգային մրցույթը: Արտոնագիրը, որի նվազագույն արժեքը կկազմի 10 մլն եվրո, կտարածվի Հայաստանի ամբողջ տարածքի վրա: Tweet Դիտում՝ 5916