Անցած տարվա ընթացքում, համավարակով պայմանավորված, համաշխարհային տնտեսությունը նվազել է 4,4%-ով: Միաժամանակ, ամբողջ աշխարհում արագացել է թվայնացումը։ Երկրները հայտարարում են լոքդաուններ (երբեմն տարին մի քանի անգամ), փակվում են դպրոցներ եւ տնտեսության տարբեր ճյուղեր, իսկ թվային ոլորտները՝ լինի դա հեռավար կրթություն, էլեկտրոնային առեւտուր կամ տանից աշխատելու հնարավորությամբ ծառայություններ, դառնում են առավել կարեւոր: Ինչպե՞ս է այս միտումը դրսեւորվում տարբեր երկրներում: Եվ ի՞նչ պետք է անեն կառավարությունները, ընկերությունները եւ ներդրողներն այս ալիքը կառավարելու համար: Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի դպրոցը՝ Mastercard-ի հետ համագործակցությամբ, պատրաստել է Digital Evolution վարկանիշի երրորդ հրատարակությունը, որը ներկայացրել է Harvard Business Review Russia կայքը։ Աշխարհում 90 տնտեսությունների վարկանիշը կազմված է 160 ցուցիչների հիման վրա, որոնք բաղկացած են չորս հիմնական գործոններից` առաջարկ, պահանջարկ, ինստիտուտներ եւ նորարարություններ:Առաջարկ․ որքանո՞վ է զարգացած թվային միջավայրը եւ ֆիզիկական ենթակառուցվածքը թվային էկոհամակարգ կառուցելու համար։ (Սա ներառում է լայնաշերտ ինտերնետի հասանելիություն, առցանց խանութներից ապրանքներ առաքելու համար ճանապարհների որակը եւ այլ գործոններ):Պահանջարկ. արդյո՞ք սպառողները ցանկություն եւ ունակություն ունեն մասնակցելու թվային տնտեսությանը: Արդյո՞ք նրանք ունեն անհրաժեշտ գործիքներ եւ հմտություններ դրան միանալու համար:Ինստիտուտներ. երկրի օրենքները (եւ կառավարության գործողությունները) խթանո՞մ են, թե խոչընդոտո՞ւմ են թվային տեխնոլոգիաների զարգացմանը: Իշխանությունները ներդրումներ կատարո՞ւմ են թվայնացման մեջ: Պետական կարգավորման ձեռնարկած միջոցները խթանո՞ւմ են, թե հակառակը, խանգարում են տվյալների օգտագործմանն ու պահպանմանը:Նորարարություններ. որքանո՞վ են զարգացած նորարարությունների էկոհամակարգերի հիմնական բաղադրիչները. ա) տաղանդներին եւ կապիտալին հասանելիությունը, բ) գործընթացները (օրինակ, համագործակցությունը համալսարանների եւ բիզնեսի միջեւ), գ) ելքը դեպի սպառող (նոր թվայնացված ընդլայնվող պրոդուկտներ եւ ծառայություններ): Լուսանկարը՝ https://www.spe.org/ ԱռաջնորդներԱյս գոտու մեջ են ներառված այնպիսի տնտեսություններ, որոնք առանձնանում են ինչպես թվայնացման սկզբնական բարձր մակարդակով, այնպես էլ այս ոլորտում զարգացման հզոր տեմպերով: Այստեղ հատկապես առանձնանում են երեք երկիր՝ Հարավային Կորեան, Սինգապուրը եւ Հոնկոնգը: Մի քանի այլ տնտեսությունների հետ միասին, օրինակ՝ Էստոնիայի, Թայվանի եւ ԱՄԷ-ի, նրանք կայուն դասվում են առաջատարների շարքում՝ ցուցադրելով ինչպես հարմարվողականություն, այնպես էլ ինստիտուցիոնալ աջակցություն նորարարություններին: Հատկանշական է, որ թվային էվոլյուցիայի մակարդակով ԱՄՆ-ն Սինգապուրից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը։Իսկ ինչո՞վ են տարբերվում այս երկրները: Յուրաքանչյուր առանձին քեյս եզակի է, սակայն վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ նրանցից ամենահաջողվածներն ընտրել են հետեւյալ առաջնահերթությունները.1. Աջակցություն թվային սպառողական գործիքների ներդրմանը (առցանց առեւտուր, թվային վճարումներ եւ այլն)։2. ՏՏ աշխատակիցների ներգրավում, վերապատրաստում եւ պահպանում։3. Թվային ստարտափների աճեցում։4. Հանրության լայն շերտերի համար արագ հասանելիություն ինտերնետին։5. Թվային ապրանքների, ծառայությունների կամ մեդիաների արտահանման մեջ մասնագիտացում։6. Համակարգված նորարարական գործընթաց. համալսարաններ, բիզնես եւ թվային զարգացման համար պատասխանատու նախարարություններ։ՀեռանկարայինԱյս գոտին բնութագրվում է այն տնտեսություններով, որոնց թվային ենթակառուցվածքը դեռեւս սահմանափակ է, որոնք, սակայն, արագ թվայնացվում են: Այստեղ առանձնանում է Չինաստանը. թվային էվոլյուցիայի տեմպի տեսանկյունից այն զգալիորեն առաջ է անցնում բոլոր մյուս երկրներից՝ առաջին հերթին, արագ աճող պահանջարկի եւ նորարարության համադրության շնորհիվ: Այս գոտու եւս երկու նշանավոր անդամներ են Ինդոնեզիան եւ Հնդկաստանը. վերջինները հսկայական երկրներ են, բայց եւ այնպես, աճի տեմպերով զբաղեցնում են աշխարհում երրորդ եւ չորրորդ տեղերը: Այս զարգացող խոշոր երկրներից բացի, թվային առաջընթացն արագանում է նաեւ մի շարք միջին չափի տնտեսություններում, ինչպիսիք են Քենիան, Վիետնամը, Բանգլադեշը, Ռուանդան եւ Արգենտինան, ինչը վկայում է թվայնացման ներուժի մասին, որը կօգնի ինչպես COVID-19 համավարակից հետո տնտեսության վերականգնմանը, այնպես էլ դրական ազդեցություն կունենա երկարաժամկետ փոխակերպման տեսանկյունից։ Վերլուծության հիման վրա կարելի է արձանագրել, որ հաջողված տնտեսությունները կենտրոնանում են հետեւյալ նպատակների վրա.1․ Մոբայլ ինտերնետի հասանելիության եւ որակի բարելավում՝ նորարարությունների ավելի լայն տարածման համար։2․ Ինստիտուցիոնալ միջավայրի ամրապնդում եւ թվային օրենսդրության մշակում։3. Թվային ձեռնարկություններում ներդրումների խրախուսում, թվային հետազոտությունների ֆինանսավորում, ՏՏ աշխատակիցների վերապատրաստում եւ աշխատատեղեր ստեղծելու համար հավելվածների օգտագործում։4. Թվային գործիքների մատչելիության նպատակով անհավասարությունները նվազեցնելուն ուղղված միջոցառումների կիրառում ըստ սեռի, դասակարգի, էթնիկ պատկանելության եւ աշխարհագրական հատկանիշների (չնայած, հասանելիությունը նախկինի պես հիմնականում մնում է անհավասար): Լուսանկարը՝ guide-apple.ru Դանդաղ զարգացողներԱյս գոտին ներառում է հասուն թվային համակարգեր ունեցող, սակայն հետագա զարգացման համար ցածր տեմպեր ունեցող երկրներ: Տվյալ երկրներից շատերը Եվրամիության անդամ են: Դա մասամբ պայմանավորված է աճի բնական դանդաղեցմամբ, որը գալիս է հասունության հետ: Դրանից բացի, այս գոտու շատ երկրներ միտումնավոր որոշում են կայացրել աճի տեմպերը զոհաբերել պատասխանատու եւ ներառական զարգացման համար: Աճի տեմպը վերականգնելու համար (միաժամանակ, չհրաժարվելով իրենց արժեքներից), այդ երկրները պետք է առաջնահերթություն համարեն հետեւյալ խնդիրները.1․ Պաշտպանություն «թվային սարահարթից»․ հետագա ներդրումներ կայուն ինստիտուցիոնալ հիմքերում, կարգավորող միջավայրում եւ կապիտալի շուկաներում՝ ապագա նորարարություններին աջակցելու համար։2. Քաղաքական գործիքների եւ կարգավորման հետագա օգտագործում՝ ապահովելու համար արդարացի հասանելիություն թվային հնարավորություններին, եւ բոլոր սպառողների պաշտպանություն գաղտնիության խախտումներից, կիբերհարձակումներից եւ այլ սպառնալիքներից (միաժամանակ, նոր թվային հավելվածների համար տվյալների մատչելիության պահպանում):3. Թվային հմտություններ ունեցող մասնագետների ներգրավում, վերապատրաստում եւ պահպանում՝ հաճախ ներգաղթի քաղաքականության բարեփոխումների միջոցով։4. Նոր տեխնոլոգիական հատվածների բացահայտում եւ էկոհամակարգերի ստեղծում, որոնք կխթանեն նորարարություններն այդ բնագավառներում:ԽնդրահարույցներՎերջապես, վերջին գոտին, որն ընդգրկում է Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի եւ Հարավային Եվրոպայի երկրները, առանձնանում է ինչպես առկա թվային էկոհամակարգի խնդիրներով, այնպես էլ աճի ցածր տեմպերով: Այս գոտում գտնվող երկրները պետք է հետեւեն հեռանկարային տնտեսությունների օրինակին՝ թվային աճն օգտագործելով որպես տնտեսական կայունության գործիք: Մասնավորապես, այն խնդրահարույց տնտեսություններում, որտեղ թվային հատվածում լավ պահանջարկ կա, պետք է լինեն հետեւյալ առաջնահերթությունները.1․ Երկարաժամկետ ներդրումներ ենթակառուցվածքային հիմնական խնդիրների լուծման մեջ։2. Ինստիտուցիոնալ միջավայրի ստեղծում, որն աջակցում է թվային պրոդուկտների եւ ծառայությունների անվտանգ եւ լայն տարածմանը սպառողների միջեւ, հատկապես, եթե այդ պրոդուկտները նպաստում են արտադրողականությանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:3․ Թվային հասանելիությանն ուղղված նախաձեռնեթյունների աջակցություն բնակչության այն հատվածների համար, որոնք պատմականորեն թույլ վիճակում են (հատկապես պետության եւ մասնավոր բիզնեսի համագործակցության միջոցով)։4․ Օժանդակություն հավելվածներին, որոնք լուծում են հրատապ խնդիրներ եւ դրանով կարող են դառնալ կատալիզատոր թվային գործիքների տարածման համար (օրինակ՝ թվային վճարումների հարթակներ): Tweet Դիտում՝ 2395