Առաջարկվում է ոչ աշխատանքային թողնել միայն հունվարի 1-ը, 2-ը եւ 6-ը

21.01.2021 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ոչ աշխատանքային օրեր #նախագիծ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը աշխատանքային օրեր դարձնել։

Համապատասխան փոփոխություններով «Տոների եւ հիշատակի oրերի մաuին» օրենքի նախագիծն այսօր e-draft.am հարթակում ներկայացվել է հանրային քննարկման: Ժամը 17:00-ի դրությամբ նախագծին դեմ է արտահայտվել 35, կողմ՝ 7 մարդ:

Էկոնոմիկայի նախարարությունը փորձել է գնահատել տնտեսության եւ առանձին ճյուղերի վրա նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը։

Նախարարությունը տնտեսության հիմնական ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առեւտուր եւ ծառայություններ) 2015-2020թթ․ հունվար ամսվա եւ համախառն ներքին արդյունքի 2015-2019թթ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկվել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա հաշվարկվել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները։

Նախարարության նախնական գնահատականներով՝ նշված 5 օրը աշխատանքային դարձնելու արդյունքում տնտեսությունն այսպիսի ցուցանիշներ կգրանցի՝

•    համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 88,6 մլրդ դրամով,
•    համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից`

- առեւտրի թողարկումը կավելանա 47,5 մլրդ դրամով,
- արդյունաբերության թողարկումը կավելանա 35,4 մլրդ դրամով,
- ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33,9 մլրդ դրամով,
- գյուղատնտեսության եւ շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3,5 եւ 2,9 մլրդ դրամով։

Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում, ըստ էկոնոմիկայի նախարարության, դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը աշխատանքային սահմանելու դեպքում կապահովվի սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը։

Օրենքի նախագիծը հանրային քննարկման համար բաց կլինի մինչեւ փետրվարի 6-ը, որի ավարտից հետո այն պետք է արժանանա կառավարության հավանությանը՝ այնուհետեւ ուղարկվի Ազգային ժողով։
Դիտում՝ 5261
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW