“Վիմպելկոմի” ներկայացուցիչը հայտարարել է, որ պրովայդերների պահանջներն “ԱրմենՏելի” նկատմամբ անհիմն են

12.05.2008 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Օգտագործելով “ԱրմենՏելի” կապուղիները##, հայկական պրովայդերները չեն կարող առաջարկել նույնքան էժան սակագներ, որքան ինքը` օպերատորը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է “Վիմպելկոմ” ընկերության PR մենեջեր Արտյոմ Մինաեւը` ՌԲԿ daily թերթին մեկնաբանելով հայկական մի քանի պրովայդերների եւ “ԱրմենՏելի” միջեւ ծագած վեճը: Պրովայդերները, մանսավորապես, պահանջում են, որ “ԱրմենՏելն” իրենց հնարավորություն տա օգտվել իր ենթակառուցվածքից եւ տրամադրի այսպես կոչված “վերջին մղոնը”:

Արտյոմ Մինաեւի խոսքերով, “վերջին մղոնի” հասանելիությունն “ԱրմենՏելի” մրցակիցների համար փակ չէ, իսկ ընկերության կողմից իրավաբանական անձանց վաճառվող տրաֆիկի գները որոշվում են ելնելով տնտեսական նպատակահարմարությունից:

“Եթե նրանց դուր չեն գալիս մեր սակագները, նրանք կարող են օգտագործել այլ ուղիներ”,- ասել է “Վիմպելկոմի” ներկայացուցիչը` ավելացնելով, որ հայկական պրովայդերներն “ուղղակի չեն ցանկանում կառուցել սեփական կապուղիներ ու չգիտես ինչու պահանջում են, որ մենք նրանց տրամադրենք էժան տրաֆիկ”:

Դիտում՝ 4915
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW