Քերոբյանն «ակտիվ միջնորդի դեր» կկատարի պետության եւ Ագրարային համալսարանի միջեւ

20.01.2021 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ագրարային համալսարան #Վահան Քերոբյան #Վարդան Ուռուտյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ փորձելու են քայլեր ձեռնարկել, որպեսզի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) գիտելիքները հասանելի լինեն հնարավորինս շատ ֆերմերային տնտեսությունների համար:

«Ագրարային համալսարանի գիտելիքներն ու տեխնոլոգիաներն այսօր ամենաշատն են համապատասխանում գյուղատնտեսության ոլորտի կարիքներին»,- համալսարան կատարած այցի ընթացքում նշել է նախարարը:

Վահան Քերոբյանը կարեւորել է ՀԱԱՀ-ի գիտական մտքի օգտագործումը տնտեսության ոլորտի զարգացման գործում։ Նա պատրաստակամություն է հայտնել կատարել ակտիվ միջնորդի դեր պետության եւ համալսարանի միջեւ արդյունավետ գործակցություն ծավալելու համար, որպեսզի համալսարանի գիտական ներուժը լայնորեն կիրառվի երկրի տնտեսության ոլորտում։

Համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հերթին տեղեկացրել է, որ 2020-ի ընթացքում Ագրարային համալսարանին հաջողվել է շահագործման հանձնել նոր լսարաններ, նոր լաբորատորիաներ՝ հագեցած նորագույն սարքավորումներով:

«Այդ ամենը նոր նախադրյալներ է ստեղծելու, որպեսզի թե ուսումնական միջավայրն ավելի մրցունակ դարձնենք, թե բարձրակարգ մասնագետներ պատրաստենք ոլորտի համար»,- նշել է բուհի ռեկտորը։

Վարդան Ուռուտյանը տեղեկացրել է, որ համալսարանում նաեւ ագրոխորհրդատվության էլեկտրոնային հարթակ կներդրվի։
Դիտում՝ 2759
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW