Բանկային համակարգի կողմից պետբյուջե վճարված հարկերը նվազել են
20.01.2021 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /


2020թ. չորրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 5.54 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 35.3%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում այն 19-ից դարձել է 23-րդը:
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 5.49 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2019թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 6.72 մլրդ դրամ): Վերջինիս վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են 18.3%-ով, եւ բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում 23-ից դարձել է 24-րդը:
Նրան հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 4.79 մլրդ դրամ (29-րդ տեղ, անկում՝ 3.6%), Արմսվիսբանկը՝ 4.55 մլրդ դրամ հարկերի ծավալով (33-րդ տեղ, աճ՝ 57.8%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Արդշինբանկը՝ 2020թ. չորրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 4.07 մլրդ դրամ հարկ (36-րդ տեղ, անկում՝ 12.2%)։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.
Կոնվերս Բանկը՝ 3.7 մլրդ դրամ (43-րդ տեղ, աճ՝ 2.9%),
Ինեկոբանկը՝ 3.47 մլրդ դրամ (45-րդ տեղ, անկում՝ 29%),
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 2.92 մլրդ դրամ (59-րդ տեղ, աճ՝ 27.6%),
Յունիբանկը՝ 2.88 մլրդ դրամ (60-րդ տեղ, աճ՝ 2.4%),
Հայէկոնոմբանկը՝ 2.84 մլրդ դրամ (62-րդ տեղ, անկում՝ 9.8%),
Արարատբանկը՝ 2.18 մլրդ դրամ (81-րդ տեղ, անկում՝ 10.6%),
Evocabank-ը՝ 1.85 մլրդ դրամ (98-րդ տեղ, աճ՝ 15%),
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 1.68 մլրդ դրամ (112-րդ տեղ, անկում՝ 29.6%),
IDBank-ը՝ 1.27 մլրդ դրամ (146-րդ տեղ, անկում՝ 22.5%),
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.87 մլրդ դրամ (203-րդ տեղ, անկում՝ 1%),
Մելլաթ Բանկը՝ 0.73 մլրդ դրամ (242-րդ տեղ, անկում՝ 23.9%),
Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 0.25 մլրդ դրամ (660-րդ տեղ, աճ՝ 16.1%):
Այվազյան Աննա
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: