Փնտրվում են $140 մլրդ արժողությամբ բիթքոինների գաղտնաբառեր
14.01.2021 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://ecrypto.ru/

Վերլուծաբանները նշում են, որ «թաքնված» կրիպտոարժույթը կազմում է գոյություն ունեցող բոլոր բիթքոինների մոտ 20%-ը: Դրա նկատմամբ հետաքրքրությունն աճել է համավարակի ֆոնին, երբ ներդրողները սկսեցին վախենալ ավանդական արժույթների թուլացումից եւ ներդրումներ կատարեցին կրիպտոարժույթներում:
Կտրուկ աճը տեղի ունեցավ դեկտեմբերին եւ հունվարին, երբ կրիպտոարժույթը մի քանի անգամ թարմացրեց իր պատմական առավելագույն ցուցանիշը՝ նախ հասնելով $20 հազարի, այնուհետեւ շարունակեց աճել՝ հասնելով $42 հազարի:
Wallet Recovery Services ընկերությունը, որն օգնում է վերականգնել կորցված թվային բանալիները դրամապանակներից, արձանագրել է այդ ընթացքում դիմումների մեծ աճ: Ընկերությունը սկսեց ստանալ օրական 70 հայտ, ինչը երեք անգամ ավել է, քան դրանից մեկ ամիս առաջ:
New York Times-ը նշում է, որ ստեղծված իրավիճակը կապված է բիթքոինի առանձնահատկությունների հետ, որոնք թույլ են տալիս ստեղծել դրամապանակն առանց գրանցման եւ ինքնության ստուգման: Ի տարբերություն ավանդական բանկերից կամ վճարային համակարգերից՝ բիթքոիններով դրամապանակի տերը չի կարող վերականգնել գաղտնաբառը: Նա կարող է միայն ստեղծել հասցե, որտեղ պահվում է գումարը, եւ դրա հետ կապված բանալի, որը հայտնի կլինի միայն տիրոջը:
Պարբերականը ներկայացրել է դրամապանակների մի քանի տերերի պատմությունները, ովքեր կորցրել են իրենց գաղտնաբառերը: Նրանցից մեկը՝ Սան Ֆրանցիսկոյից ծրագրավորող Ստեֆան Թոմսոնը, կորցրել է դրամապանակի գաղտնաբառը, որտեղ պահվում է 7002 բիթքոին (մոտ $220 մլն):
Մեկ այլ գործարար՝ Գաբրիել Աբեդը Բարբադոսից, կորցրել է շուրջ 800 բիթքոին (մոտ $25 մլն) այն բանից հետո, երբ գործընկերը վերաֆորմատավորել է նոութբուքը, որում պահվում էին գաղտնաբառերը:
Իսկ Լոս Անջելեսից Բրեդ Յասարը պատմել է, որ «հարյուրավոր ժամեր է» ծախսել՝ փորձելով վերադարձնել իր դրամապանակները: Տեխնոլոգիայի ներդրման առաջին օրերին նա հազար բիթքոին ստացավ, սակայն հետո կորցրեց գաղտնաբառերը:
«Ես չեմ ուզում, որպեսզի ամեն օր ինձ հիշեցնեն, որ հիմա ես ունեմ միայն մի փոքր մասն այն բանից, ինչը կարող էր լինել»,- ասել է Յասարը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: