ԱՖԿ “Սիստեման” հաստատում է Հայաստանում բանկ ձեռք բերելու մտադրությունը

06.05.2008 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Մոսկովյան վերակառուցման եւ զարգացման բանկը (ՄՎԶԲ) մտադիր է Հայաստանում բանկ ձեռք բերել##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին “Ինտերֆաքսին” տված հարցազրույցում ասել է ՄՎԶԲ վարչության նախագահ Սերգեյ Զայցեւը: Նրա խոսքերով, 2008 թվականին ՄՎԶԲ-ն նախատեսում է ձեռքբերման գործարքների մեջ ներդնել մոտ $570 մլն:

“Այս գումարը բավարար է Ռուսաստանում, կամ ԱՊՀ երկրներում երկու-երեք նմանատիպ գործարքներ իրականացնելու համար: Մեզ համար առաջնային են Բելառուսը, Ուզբեկստանը, Հայաստանը, որտեղ ուժեղ են ԱՖԿ ՙՍիստեմա՚ խմբի դիրքերը”,- ասել է Սերգեյ Զայցեւը:

Սեփական կապիտալի եւ մաքուր ակտիվների չափով Ռուսաստանի 50 խոշորագույն բանկերի մեջ մտնող ՄՎԶԲ-ի հիմնական բաժնետերն է ԱՖԿ “Սիստեմա” կորպորացիան:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ այս տարվա մարտի 31-ին ԱՖԿ “Սիստեմա” ընկերության նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը “Վեդոմոստի” թերթին տված հարցազրույցում ասել էր.

“Մենք արդեն լուքսեմբուրգյան բանկ ենք ձեռք բերել, նախատեսում ենք ձեռքբերումներ նաեւ Հայաստանում, Ուզբեկստանում եւ Բելառուսում”:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ ԱՖԿ “Սիստեմա”-ն Հայաստանում արդեն խոշոր ակտիվներ ունի` “Վիվասել” բջջային օպերատորի բաժնետոմսերի 80%-ը պատկանում է “Սիստեմա”-ի կազմում ընդրկված MTC ընկերությանը, իսկ հոլդինգի մեկ այլ ընկերությանը` “Կոմստար-ՕՏՍ”-ին պատկանում է “Կորնետ-AM” հայկական ինտերնետ-պրովայդերը:

Դիտում՝ 6677
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW