ՀԲ․ 2021-ին տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%

08.01.2021 | 00:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Համաշխարհային բանկ #կանխատեսում

Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ՝ 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%, իսկ 2022թ․ այդ ցուցանիշը կավելանա մինչեւ 4,5%։

ՀԲ-ի «Համաշխարհային տնտեսական հեռանկարները․ Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա» զեկույցի համաձայն՝ 2020թ․ Հայաստանի տնտեսական անկումը կազմել է 8%։

Կանխատեսվում է, որ 2021թ․ Հարավային Կովկասում աճը կավելանա 2,5%-ով, երբ համավարակի եւ հակամարտության հետ կապված ցնցումները ցրվեն եւ զբոսաշրջությունը վերականգնվի՝ սպառողների եւ տնտեսվարողների վստահության բարելավմանը զուգահեռ։

Մասնավորապես, 2021թ․ Վրաստանում տնտեսական աճը կկազմի 4%, Ադրբեջանում՝ 1,9%։

Ըստ կանխատեսումների՝ այս տարի Ռուսաստանում տնտեսական աճը կկազմի 2,6%, Թուրքիայում՝ 4,5%։

Դիտում՝ 6377
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai