ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի կողմից արժանացել է «Քարտային չեմպիոն» մրցանակի

29.12.2020 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Visa #մրցանակ
2020թ. արդյունքներով Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհեց «Քարտային չեմպիոն» (Card Rewards Champion) մրցանակը՝ #վճարիրքարտով ակցիայի տպավորիչ արդյունքների համար:

Մրցանակը բանկին հանձնվեց Visa-ի կողմից թվային հարթակում կազմակերպված ամենամյա ամանորյա արարողության շրջանակներում:

Տարեվերջին ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց Visa միջազգային վճարային համակարգի հետ  թվով 15-րդ համատեղ ակցիայի արդյունքները:

Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ #վճարիրքարտով ակցիան մեկնարկել էր 2020թ. մայիսի 5-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը, որի ժամկետը, հաշվի առնելով հաճախորդների կողմից մեծ հետաքրքրվածությունը, երկարաձգվեց եւս մեկ ամսով` մինչեւ 2020թ. հոկտեմբերի 5-ը: Այս ժամանակահատվածում բանկի հաճախորդների կողմից հատկապես պահանջված էին առցանց գնումները:

Ակցիայի պայմանների համաձայն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Electron, Visa Classic, Visa Gold եւ Visa Platinum դեբետային եւ վարկային քարտերով անկանխիկ վճարումներ կատարող հաճախորդները՝ անկանխիկ գործարքների համար կուտակում էին բոնուսային միավորներ եւ կուտակված միավորները փոխանակում  տարբեր արժեքավոր նվերների հետ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված էր ակցիայի շրջանակներում հատուկ ստեղծված առցանց հարթակում:

Ակցիայի մասնակիցները ստացան այնպիսի արժեքավոր նվերներ, ինչպիսիք են` iPhone 11 Pro, Apple Watch, AirPods, PowerBank, ժամացույցներ, ապարանջաններ եւ չարմեր, ինչպես նաեւ նվեր-քարտեր կոսմետիկայի, էլեկտրատեխնիկայի եւ ոսկերչական խանութ-սրահներից:

Ակցիայի արդյունքում՝ ամենաակտիվ մասնակիցներին ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Visa-ի կողմից տրամադրվեցին թվով 143 նվերներ:

«Նմանատիպ ակցիաներ իրականացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային եւ վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձեւավորելով անկանխիկ վճարումներ կատարելու  կայուն սովորություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ակցիայի արդյունքում անկանխիկ շրջանառության աճը՝ մինչ ակցիան ընկած ժամանակահատվածի համեմատ  կազմել է 45%, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 40%:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքից, բանկի մասնաճյուղերից կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 8271
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW