ՊԵԿ-ը պարզեցրել է վարչարարության ընթացակարգերը

29.12.2020 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #մաքսային մարմին #բարեփոխումներ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), իրականացված օրենսդրական փոփոխությունների շրջանակում, ներդրել է մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման ժամանակահատվածի հաշվառման համակարգը:

Արդյունքում՝ սահմանվել են արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների (ծախսատարության, ժամանակատարության, մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի քանակ) հաշվառման որոշակի մեխանիզմներ:  

Ինչպես նշել են ՊԵԿ-ում, փոփոխությունը ենթադրում է նաեւ էլեկտրոնային համակարգով հայտարարատուներին համապատասխան հարցաթերթերի ուղարկման եւ տեղեկատվության ամփոփման ու հրապարակման կարգավորումներ։

Մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման ժամանակահատվածի հաշվառման համակարգը հնարավորություն կտա համապատասխան վիճակագրության վարման միջոցով ապահովել ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնություններին առնչվող վարչարարության պարզեցումը:

Օրենսդրական մյուս փոփոխությունը նպատակ ունի մեծացնել Հայաստանի տարանցման պոտենցիալը։ Կառավարության որոշմամբ պարզեցվում են Հայաստանի տարածքում սկսվող եւ ավարտվող մաքսային տարանցման շրջանակներում գործառնությունները։

Մասնավորապես՝ պարզեցված գործառնություններին (մաքսատուրքի, հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման չտրամադրում, ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր կիրառելու) առնչվող դրույթները տարածվում են նաեւ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչեւ մեկնման վայրի մաքսային մարմին եւ ներքին մաքսային մարմնից մինչեւ մեկնման մաքսային մարմին փոխադրման դեպքերի վրա:
Դիտում՝ 5871
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW