Կայացել է ԱրարատԲանկի հերոսների պարգեւատրման արարողությունը

29.12.2020 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #Արցախ #պատերազմ
Դեկտեմբերի 28-ին ԱրարատԲանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված եւ զորակոչված աշխատակիցների պարգեւատրման արարողությունը:

ԱրարատԲանկի 17 աշխատակից՝ մասնագետից մինչեւ ղեկավար, կամավորագրվել եւ զինվորագրվել են հայրենիքի պաշտպանությանը: Սեպտեմբերի 27-ից հայ-ադրբեջանական սահմանին մեկնարկած ռազմական գործողություններին մասնակցելով՝ նրանցից մի քանիսը, պայքարելով ամենաթեժ վայրերում, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, եղել է նաեւ ծանր վիրավորում ստացած աշխատակից:

«Հպարտությամբ պետք է նշեմ, որ պատերազմի ժամանակ ԱրարատԲանկի աշխատակիցը ապացուցեց, որ հարկ եղած դեպքում կարող է պայքարել ռազմի դաշտում եւ ապահովել ամուր թիկունք՝ անելով հնարավորն ու անհնարինը առաջնագծում կռվող զինվորի ու նրա ընտանիքի համար՝ սկսած արյուն հանձնելուց մինչեւ Արցախից ժամանած ընտանիքներին ու երեխաներին աջակցելը»,- ասել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը:
Դիտում՝ 6883

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW