«Մանուկյան Սիմոն» հիմնադրամը $800 հազար է նվիրաբերել 1000+ հիմնադրամին

28.12.2020 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մանուկյան Սիմոն» հիմնադրամ #1000+
«Մանուկյան Սիմոն» հիմնադրամը $800 հազար է նվիրաբերել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին (1000+):

«2020թ.-ին մենք ապրեցինք մեր պատմության ամենադժվարին ժամանակներից մեկը: Մեր ընտանիքը ցանկանում է շնորհակալություն հայտնել եւ հարգել բոլոր նրանց, ովքեր պաշտպանեցին մեզ: Մենք խորապես ցավակցում ենք կյանքը հայրենիքի համար զոհաբերած հերոսների ընտանիքներին. մենք աղոթում ենք Ձեզ համար, աջակցում ու հարգում ենք Ձեզ:

Ցանկանում ենք, որ վիրավորները շուտափույթ ապաքինվեն, իսկ անհայտ կորածները տուն վերադառնան: Մեր սրտերը մեր ազգի հետ են եւ նրանց, ովքեր ապահովում են հայրենիքի անվտանգությունը եւ արժանապատվությունը»,- ասված է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի ուղերձում:
Դիտում՝ 11656
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW