Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.2%-ով

25.12.2020 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական ակտիվություն
2020թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.2%-ով, իսկ 2020թ. նոյեմբերը 2019թ. նոյեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 10.3%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2020թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.2%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 11.2%-ով:

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով նվազել է 13.5%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 13.6 %-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 1.8%-ով:

Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները  հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 1% եւ 2.2%-ով:

2020թ. հունվար-նոյեմբերին 2019թ. հունվար-նոյեմբերի համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 4.2%-ի չափով (պետական՝ 5.9%, ոչ պետական՝ 3.2%):

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 12.4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 5.2%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 15.9%-ով:

Այվազյան Աննա
Դիտում՝ 2564
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW