Յունիբանկն արժանացել է Visa-ի «Sustainability Icon» մրցանակին

25.12.2020 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Visa
Յունիբանկն արժանացել է Visa միջազգային վճարային համակարգի կողմից սահմանված «Sustainability Icon» մրցանակին:

Visa-ի ներկայացուցիչները շնորհավորել են Յունիբանկին հիանալի արդյունքների համար եւ հույս հայտնել, որ գալիք 2021թ.-ին բանկի հետ միասին ավելի շատ նախագծեր կիրականացվեն:
 
Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է Visa բազմարժութային քարտեր, որոնք կարելի է օգտագործել նաեւ անհպում եղանակով: Visa անհպում քարտերի միջոցով կարելի է կատարել վճարումներ ապրանքների եւ ծառայությունների դիմաց` քարտը պարզապես մոտեցնելով տերմինալին: Այդպիսով հաճախորդը հնարավորություն է ստանում վճարել գնումների դիմաց  ավելի արագ եւ անվտանգ եղանակով՝ առանց քարտը երրորդ անձանց փոխանցելու: Քարտապանը վճարումը  կատարում է ինքնուրույն:
 
Քարտապանները կարող են օգտվել նաեւ Յունիբանկի մոբայլ հավելվածից, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած պահի իրականացնել բանկային գործարքներ ՝ առանց տնից դուրս գալու: Մոբայլ հավելվածը կարելի է  ներբեռնել App Store-ից կամ Google Play- ից:
 
«Շնորհակալ ենք Visa-ին բարձր գնահատականի եւ մրցանակի համար: Վստահ ենք, որ ապագայում մեր համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի: Յունիբանկը միշտ ակտիվ զարգացրել է անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում՝ հաճախորդներին առաջարկելով ավելի հարմար եւ ժամանակակից սպասարկում»,- նշել է Յունիբանկի Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
Դիտում՝ 5672
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW