Կայացել է ԱՊՀ հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը
24.12.2020 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՊԵԿ

Խորհրդի նիստին հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ Համավարակով պայմանավորված նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձեւաչափով:
Նիստի հիմնական թեման նվիրված էր ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների գործունեությանը COVID-19 պայմաններում եւ դրա հետեւանքների հաղթահարմանը։
Աշոտ Մուրադյանը ներկայացրել է ՊԵԿ-ի կողմից համավարակի հաղթահարմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ շնորհանդես:
Քննարկվել են հարկային մարմինների կողմից հարկային որոշակիության բարձրացման արդի ուղղությունները, համատեղ հարկային ստուգումների եւ հարկային վարչարարության բարելավման մի շարք հարցեր։ Հաստատվել է 2021թ․ ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի աշխատանքային ծրագիրը:
Ընդգծվել է նաեւ ԱՊՀ երկրների հարկային մարմինների միջեւ փոխգործակցության կարեւորությունը՝ էլեկտրոնային եղանակով տեղեկություններ փոխանակելու հարցում: Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի աշխատանքային խումբն արդեն մշակել եւ հաստատել է տեղեկատվության փոխանակման ձեւաչափերը։ Ավելին, 2020թ. ընթացքում հարկային մարմինների միջեւ իրականացվել են էլեկտրոնային եղանակով տեղեկությունների թեստային փոխանակումներ, իսկ 2021թ. նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով առկա տեղեկությունների ամբողջական փոխանակում:
Նիստի շրջանակում 2021թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանում՝ 2021թ. հոկտեմբերին:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: