Երեւանում բացվել է “Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն եւ աուդիտ Expo-2008” ցուցահանդեսը

02.05.2008 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Երեւանում բացվել է “Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն եւ աուդիտ Expo-2008” ցուցահանդեսը##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով LOGOS EXPO ընկերության կողմից կազմակերպված ցուցահանդեսի բացմանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանն ասել է, որ “համատեղ ջանքերով մենք կկարողանանք բարձրացնել քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակն ու նպաստել Հայաստանի ֆինանսական համակարգի արդյունավետ զարգացմանը”:

“Ցուցահանդեսը կոչված է ընդլայնել Հայաստանում տրամադրվող ֆինանսական ծառայությունների մասին հասարակության պատկերացումը: Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կարեւոր քայլ է ֆինանսական համակարգի թափանցիկության ապահովման եւ ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից”,- ասել է Արթուր Ջավադյանը: Նա ավելացրել է, որ սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված ԿԲ միջոցառումների շրջանակներում այս տարի կկազմակերպվեն ուսուցողական ծրագրեր:

“Մենք ապագայում եւս կկազմակերպենք նման միջոցառումներ` տեղեկացնելով հասարակությանը Հայաստանի բանկային համակարգի ծրագրերի եւ խնդիրների մասին”,- ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոյանը:

“Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն եւ աուդիտ Expo-2008” ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 25 կազմակերպություններ:

Ցուցահանդեսում գործում են հետեւյալ բաժինները. բանկային գործ; իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար բանկային ծառայություններ; հիփոթեքային վարկավորում; փոքր եւ միջին բիզնեսի վարկավորում; սպառողական էքսպրես-վարկավորում; ավտովարկավորում; ֆինանսական խորհրդատվություն; ներդրումների կառավարում; ապահովագրություն; ռիելթորական եւ գնահատման ծառայություններ; աուդիտորական ծառայություններ:

Ցուցահանդեսն անկացվում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, Զարգացման հայկական գործակալության, Հայաստանի բանկերի միության, Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության աջակցությամբ:

Դիտում՝ 6917
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW