Ամփոփվել են «Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթի արդյունքները

23.12.2020 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Իսահակ Իսահակյան #կրթաթոշակ
ՀՀ Կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի հերթական մրցույթի արդյունքները:

Ինչպես նշել են ԿԲ-ում, մրցույթին մասնակցելու նպատակով հետազոտական-վերլուծական աշխատանքներ էին ներկայացրել Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 8 ուսանող:

Ուսանողների աշխատանքները գնահատելով, ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ է սահմանել 3 ուսանողի՝ Հայկ Քալանթարյան (ՀՊՏՀ), Դավիթ Մինասյան (ՀՊՏՀ),  Անդրանիկ Մարգարյան (ՀՊՏՀ), համար:

«Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթն անցկացվում է 2003թ-ից սկսած: Այս ընթացքում կրթաթոշակ է ստացել 104 ուսանող:
Դիտում՝ 1931

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW