ԿԲ-ն «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամ է թողարկվել

21.12.2020 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #«Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» #արծաթե հուշադրամ
ՀՀ Կենտրոնական բանկն (ԿԲ) այսօրվանից շրջանառության մեջ է դրել «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը:

ԿԲ-ից հայտնում են, որ հուշադրամի անվանական արժեքը կազմում է 30 100 դրամ, քաշը՝ 1000 գ: Դիմերեսին պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, իսկ դարձերեսին՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի խորանը՝ գմբեթի ներսի հատվածի ֆոնին։

Հուշադրամի տպաքանակը 301 հատ է: Այն հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Նախագծի հեղինակն է «CIT Coin Invest AG» ընկերությունը, Լիխտենշտեյն:

ԿԲ-ից հիշեցնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  նախաձեռնությամբ 2012 թ. սկսվել է Մայր Տաճարի հիմնանորոգումը, որն իր ավարտին կհասնի 2021-ին:

Մայր Տաճարը 2000-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Դիտում՝ 20904
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW