ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է ավտովարկավորման կենտրոն ավտոշուկայի տարածքում
18.12.2020 | 18:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Երեւան քաղաքում ՝ Նուբարաշենի խճուղի 1 հասցեում գտնվող կենտրոնական ավտոշուկայի տարածքում, ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է մասնագիտացված Ավտովարկավորման կենտրոն, որը միավորում է օգտագործված մեքենաների՝ վարկով ձեռք բերման հետ կապված բոլոր ծառայություններն ու պրոդուկտները:
Ավտովարկավորման կենտրոնը նախատեսում է յուրաքանչյուր հաճախորդի խորհրդատվություն եւ անհատական մոտեցում: Հաճախորդը ընտրում է իր հավանած ավտոմեքենան եւ, չհեռանալով ավտոշուկայից, ներկայացնում է վարկային հայտ Ավտովարկավորման կենտրոնում, որը դիտարկվում է տեղում: Վարկի տրամադրման վերաբերյալ նախնական որոշումը կայացվում է 1,5 աշխատանքային օրվա ընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տեղում անվճար իրականացվում է դժբախտ պատահարներից վարկառուի ապահովագրություն եւ ձեռք բերված ավտոմեքենայի ապահովագրություն (ԿԱՍԿՈ):
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտագործված մեքենաների վարկավորում 20% կանխավճարով, 500 հազարից մինչեւ 16 մլն դրամի չափով՝ 1-5 տարի մարման ժամկետով։ Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է` 12,5% -ից մինչեւ 14,5% (տարեկան փաստացի տոկոսադրույքը`18.5% -24%):
Ավտովարկավորման կենտրոնի աշխատանքային օրերն ու ժամերը հարմարեցված են ավտոշուկա այցելող հաճախորդների հարմարավետությանը։ Հենց այդ պատճառով սահմանված են աշխատանքային ժամեր՝ աշխատանքային օրերին `ժամը 10: 00-ից 17:00 (բացի չորեքշաբթի օրվանից), շաբաթ եւ կիրակի օրերին`8: 30-ից մինչեւ 17:00-ն:
Երկրորդական շուկայից օգտագործված ավտոմեքենաների ձեռք բերման վարկերը տրամադրվում են այն անձանց, ովքեր հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ, ունեն մշտական գրանցում կամ փաստացի բնակության վայր:
Երկրորդական շուկայից ավտոմեքենաների ձեռք բերման ավտովարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարին:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: