Արցախի պետնախարարի լիազորություններն իրականացնելու է ֆինանսների նախարարը
18.12.2020 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ /


Հրամանագրի համաձայն՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի լիազորություններն այսուհետ իրականացնելու է ԱՀ ֆինանսների նախարարը։
Սահմանվել է կառավարության հետեւյալ կառուցվածքը.
1. Պետական նախարար
2. Աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարություն
3. Առողջապահության նախարարություն
4. Արդարադատության նախարարություն
5. Արտաքին գործերի նախարարություն
6. Էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարություն
7. Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
8. Պաշտպանության նախարարություն
9. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
10. Քաղաքաշինության նախարարություն
11. Ֆինանսների նախարարություն:
Իսկ ԱՀ պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետեւյալ կերպ.
1. Ազգային անվտանգության ծառայություն
2. Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
3. Կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտե
4. Ոստիկանություն
5. Պետական եկամուտների կոմիտե:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: